Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ այսօր՝ ապրիլի 17-ին, Իրինա Ալեգրովան 15 հագանոց երաժշտախմբով ժամանելու է հայաստան՝ ելույթ ունենալու՝ Յալթայում ՀՀ պատվո նախկին հյուպատոս, Ռուսաստանում հայտնի գործարար Արտակ Թովմասյանի մոր ծննդյան 70 ամյակին նվիրված արարողությանը, որը տեղի է ունենալու «Ֆլորենս» ռեստորանում:
Նշենք նաև, որ մինչ երգչուհու հայ ունկնդիրները սպասում են նրա երևանյան մենահամերգի փոխհատուցմանը, Ալեգրովան ապրիլի 24-ին պատրաստվում է տոնական համերգով ելույթ ունենալ Տվերում, ինչը Մոսկվայում բնակվող շատ հայերի վրդովմունքի պատճառ է հանդիսացել: Ի դեպ՝ պարզվում է, որ սա առաջին դեպքը չէ:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ ապրիլի 24-ին նշանակված էր եղել նաև հայտնի դերասան, հումորիստ Եվգենի Պետրոսյանի համերգը, սակայն վերջինս այն պարզապես չեղյալ էր հայտարարել: