▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրենք մեր ձեռքի մեջ են.«Հայդուկ»-ի շտաբի պետը՝ 800 հեկտարը վերադարձնելու մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը վերջերս էր վերադարձել Արցախից: Նրա հաղորդմամբ՝ ակտիվ գործողություններ են ընթանում անվտանգության ապահովման առումով.

«Եղել ենք Մարտակերտի հենակետերում, ծանոթացել ռազմատեխնիկական միջոցներին, որոնք արդեն տեղակայված են և հնարավորություն են տալիս հսկողություն իրականացնել թշնամու ցանկացած գործողության նկատմամբ: Հանդիպել ենք Արցախի ղեկավարությանը, թալիշցիներին: Այսօր հնչեցրել եմ մի հայտարարություն՝ Թալիշում վերաբնակեցման հետ կապված:

ԱԺ բոլոր պատգամավորներին, կառավարության անդամներին առաջարկել եմ իրենց մեկ ամսվա աշխատավարձը նվիրաբերել Արցախում բացված հիմնադրամին՝ դպրոցն ու մանկապարտեզը վերանորոգելու, ինչպես նաև վերաբնակեցված բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Թալիշը վերաբնակեցվի»,-լրագրողներին ասել էր պատգամավորը:

Asekose.am-ի՝ «Հայդուկ» ջոկատի շտաբի պետ Վիտյա Հակոբյանին ուղղված հարցին, թե նպատակահարմա՞ր է դպրոցն ու մանկապարտեզը վերանորոգել, վերաբնակեցնել Թալիշն առանց 800 հեկտարը վերադարձնելու, պատասխանեց.

«800 հեկտարը միայն Թալիշի տարածքում չէ, մեծ մասը Ջաբրայիլի սահմանում է: Դա կես ժամում կարող էինք վերադարձնել, ուղղակի չցանկացանք զոհեր տալ: Որ պահին ուզենք՝ կարող ենք շրջապատել ու վերցնել.իրենք մեր ձեռքի մեջ են: Ինչ վերաբերում է վերաբնակեցմանը, ուզում եմ հարցնել՝ եթե այդ վերաբնակեցնողը նման ծրագիր է կազմում, իր ընտանիքին կտանի՞ այնտեղ ապրելու: Թալիշը կրակակետի ներքո է գտնվում: Այնտեղ հրթիռակոծություններ կարող են լինել և այլն»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին