▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրենց խմբակցությունը վաղո՜ւց դուրս է եկել այն տրամաբանությունից, որով ձևավորվել էր իրենց մանդատը». Լիլիթ Բլեյան

Հեղինակային կատարող Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Իշխանական պատգամավորներից մեկը վստահորեն պնդում է, թե իրենց խմբակցությունը լքած պատգամավորներն «այլևս բացի սեփական անձից պարզապես ոչ մեկի չեն ներկայացնում, ոչ մեկի, որովհետև նրանք դուրս են եկել այն տրամաբանությունից, որով ձևավորվել էր նրանց մանդատը»։

Ես կոնկրետ պատգամավորին չեմ ճանաչում, բայց խնդրում եմ իրեն և իրենց փոխանցեք, որ իրենց քաղաքական խմբակցությունը վաղո՜ւց դուրս է եկել այն տրամաբանությունից, որով ձևավորվել էր իրենց մանդատը, իրենք վաղո՜ւց գործում են ընտրողի տված մանդատի շրջանակներից դուրս։ Իրենց որոշումներն ու գործունեությունն այլևս զուրկ են մեծամասնության հենարանից, ու ժամանակն է, որ իրենք իրենց մեջ ուժ գտնեն` դա ընդունելու։ Էս թատրոնին պիտի վերջ տրվի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին