Դիտեք նաև՝
Գաղտնիք չէ, որ տևական ժամանակ է համացանցում ակտիվորեն քննարկվում է երգիչ Մգեր Արմենիայի ամուսնալուծության վերաբերյալ լուրը:
ՍթարՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․ « Մենք նկատել էինք, որ զույգը միմյանց չի հետևում ինստագրամյան էջերում և չի հրապարակում համատեղ լուսանկարներ: Սակայն այս լուրերից կարճ ժամանակ անց զույգը կարծես ուղղել է իր «սխալը»:
Նրանք սկսել են միմյանց հետևել, հավանել միմյանց հրապարակումներն ու մեկնաբանություններ թողնել:
Արդյո՞ք այս պես փորձում է զույգը կեղծ հերքում անել, թե՞ իրականում նրանք հաշտվել են, ցույց կտա ժամանակը:
Նշենք, որ տվյալ թեմայի վերաբերյալ Մհեր Արմենիան հերքում էր ներկայացրել` իր ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Երեկվանից հետևում եմ սոցցանցերում իմ և իմ ընտանիքի վերաբերյալ կեղծ լուրերին:
Կուզենամ ասել հետևյալը. Լավ կլիներ մտածեիք, թե ինչպե՞ս բաժանեցին ձեզ իրարից, ինչպե՞ս բաժանեցին Արցախը Հայաստանից, ինչպե՞ս բաժանեցին Հայ Ժողովրդին իրարից, ինչպե՞ս մնացին հազարավոր հայ ընտանիքեր առանց հայրերի և եղբայրների, ինչպե՞ս բաժանեցին ձեզ սևերի ու սպիտակների, և ի վերջո ինչպե՞ս բաժանեցին ձեզ Աստծուց:Ես ամուսնալուծված չեմ և մտադրություն չունեմ ձեզ չարակամներիդ երջանկացնելու….»»:
Դիտեք նաև՝