▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավափառ, Կավկազ, Վարիչ... Զվարճալի հայկական անուններ

Սիրելի՛ բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում մի շարք զվարճալի, տարօրինակ, երբեմն էլ անհեթեթ անուններ, որոնք ժամանակին հավաքել էր «9-րդ հրաշալիքի» լուսահոգի բարեկամ Վլադիմիր Բաղդասարյանը: Նա թերթերից խնամքով կտրատել ու պահել էր այնպիսի մահախոսականներ, հայտարարություններ, զանազան ցուցանակներ, որոնցում հանդիպել էր այս կամ այն կերպ տարօրինակ անունների:

Իրոք, զարմանալի անուններ են հանդիպում, երբեմն՝ անհավատալի: Եթե չլինեն փաստացի վկայակոչումները, դրանք կթվան շինծու, սարքովի: Բայց ներկայացված անունները վերցված են հանրապետական մամուլից, մահախոսականներից. Կռնատյան, Կուզիկյան, Կոլոտյան, Կարճիկյան: Վահագն Դավթյանի մոր անունը եղել է Հաջիդուդու, տեղեկանում ենք մահախոսականից: Էդիկ Շիրիմյանը ցավակցում է: Հովհաննես Գործունյանի վաղաժամ մահը, Բոբիկյանը ևս մահացել է: Մեկ այլ անուն-հայրանուն-ազգանուն՝ Մակաբե Մեքենասի Մանվելյան: Մեկը Դուշիկյան է, մյուսը՝ Զուբյան: Յոթ երեխա է ծնել Պայքարուհին: Ցավակը ցավակցում է: Ծերուն Սամոկրանյան: Նիվա Շահինյան: Տորտիկյան: Գրիգոր Խոտանյան, Երվանդ Սխտորյան: Թիմը հանդես եկավ հետևյալ կազմով. Անգթյան… Բանկուտուզյանը մահացել է: Սնայպերը ցավակցում է Նիկիտի Փեշտմալջյանի մահվան առթիվ: Մրցումներին գերազանց է հանդես եկել Բշտունյանը: Միտժեյան ու Լյուզետտան ցավակցում են: Հոպյան: Վաղաժամ մահացել է Կավկազը: Իրավափառ Իոննիսյան: Ութմազյան, Վեցմատյան: Հենրիկ Վարիչի Պարիկյան: Դոցենտ Ն. Գզգզյանը ընդունում է:
Բնականաբար, այսպիսի անուններ շատ ու շատ կան: Յուրաքանչյուր անվան հետևում անպայման կան պատմություններ ու ավանդություններ: Սակայն ամեն ինչ էլ չափ ու սահման ունի:


ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Աղբյուրը` 9hrashaliq.blogspot.com

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին