▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիանա Ղահրամանյանը գրում է․

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, որը մոբիլիզացնում է հասարակության զգալի մասին և վայելում նրա անվերապահ աջակցությունը, ինչը անհանգստացնում և վախեցնում է իշխանություններին։

Առաջիկա ընտրական գործընթացում միակ աղաղակող ու շարունակական ապօրինի գործողությունը մեր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խայտառակ, ակնհայտ ապօրինի, շուրջ տասն ամիսների տևող կալանքն է։

«Ուժեղ Հայաստան»-ը իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում։ Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է։

Ակնհայտ է, որ այն այլևս որևէ մեկին հետաքրքիր չէ, քանի որ բոլորը գիտեն` օրվա իշխանությունները հետապնդում են մարդկանց նույնիսկ մեկ նախադասության համար, իսկ անմեղության կանխավարկածը մոռացված արժեք է:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին