Սահմանադրական դատարանն այսօր՝ առավոտյան ժամը 10-ին վերսկսել է «Կուտակային կենսաթոշակների» մասին վիճահարույց օրենքի սահմանադրականության հայցի քննումը՝ ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի հայցով, որը ՍԴ էր ներկայացվել անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին:
ՍԴ նախագահի և անդամների հարցին պատասխանեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Հարցերից մեկը վերաբերում էր պարտադիր և կամավոր կուտակային համակարգին:
«Օրենքի ընդունման ժամանակ առավելություն է տրվել պարտադիր կուտակայինին և չնչին խրախուսական նորմեր են կիրառվում համակարգին կամավոր միանալու դեպքում: Ինչո՞ւ»,-հարցրեց ՍԴ անդամը:
Պատասխանը եղավ այն, որ , որ բավարար խթաններ կան:
«Աշխարհի փորձն է ցույց տալիս, որ, եթե ուզում ես կենսաթոշակի հարց լուծել, հնարավոր չէ առանց պարտադիրի: Սա համաշխարհային բանկի վերջին զեկույցն է, մինչ այդ խուսափում էին նման գնահատական տալ»,-նշեց Ներսես Երիցյանը:
«Իրավահավասարությունն այդքան էլ պաշտպանված չէ»,-հավելեց ՍԴ անդամը: