|
Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը «X» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել և հրապարակել լուսանկարներ պատերազմի ընթացքում զոհված իրանահայ Հովհաննես Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունից, որը տեղի է ունեցել Նոր Ջուղայի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում։ Ուշագրավ է, որ իրանցի պաշտոնյան, շեշտելով զոհվածի քրիստոնյա լինելու հանգամանքը, օգտագործել է շիայական իսլամում հատուկ հարգանք ցույց տվող «նահատակ» բառը՝ այսպիսով չտարբերակելով Իրանի հայրենական պատերազմում զոհերի քրիստոնյա կամ մահմեդական լինելու հանգամանքը»։ |


