▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանի շահի «գեղեցկուհիներին» լուսանկարում էր անձամբ շահը, իսկ նրան` հայ լուսանկարիչը

Վերջին օրերին իր հարեմի «գեղեցկուհիների» շնորհիվ համացանցում քննարկվող Իրանի Քաջար շահը, պարզվում է ի թիվս բազմաթիվ այլ թուլությունների նաև շատ է սիրել լուսանկարվել: Ընդ որում` շահը լուսանկարվել սիրում էր դեռ մանկուց, իսկ երբ նրան հանձնվեց գահը, շահը միանգամից որոշեց, որ իր արքունիքի բակում պետք է հիմնադրվի ֆոտոստուդիա:

1870 թվականին հայ լուսանկարիչ Անտոն Սեվրյուգինը Թեհրանում բացել էր իր սրահը և դարձել էր Իրանի շահի պալատական լուսանկարիչը: Սեվրուգինին թույլատրվում էր լուսանկարել անձամբ շահին, նրա` արական սեռի բարեկամներին և ծառաներին: Իսկ ահա իր հարեմի կանանց Քաջար շահն անձամբ էր լուսանկարում: Հարկ է նշել, որ պատմաբանների վկայությամբ շահի հարեմում ավելի քան 100 կին կար:

Ստացվում է, որ համացանցը ցնցած «գեղեցկուհիների»  լուսանկարներն էլ շահի աշխատանքներն էին, իսկ Անտոն Սեվրյուգինին, ում հայրը Թեհրանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Սեվրյուգինն էր և ով հայկական ծագում ուներ, լուսանկարում էր գեղեցիկ կանանց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին