▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանահայերը բողոքել են Հրանուշ Հակոբյանին

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 27 հոկտեմբերի 2014թ.

 

Սույն թվի հոկտեմբերի 22-ին, Թեհրանի Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրում, ՀՀ Սփյուռքի նախարարը հանդիպեց՝ Իրանահայ անկախ կառույցների Համադրող մարմնի հետ, որը հովանավորվում է՝ ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի, Իրանահայ ազգային եւ մշակութային միության, Նարմաք եւ Մաջիդիե քաղաքամասերի Աշխարհատեսների հայկական կենտրոնների, «Իրանահայեր» լրատու ցանցի եւ «Արաքս» շաբաթաթերթի կողմից:

Ծանոթացման եւ բարիգալստյան խոսքից հետո, Հրանուշ Հակոբյանը հաստատեց, որ ստացել է Իրանահայ անկախ կառույցների համադրող մարմնի, հոկտեմբերի 1-ի, հղած բաց նամակը՝ Թեհրանի հայոց թեմում 100-ամյակի առիթով կուսակցականացված հանձնախումբ կյանքի կոչվելու մասին եւ ցավ է ապրել: Նա շեշտեց, որ «100-ամյակը այն շրջադարձային առիթն է, որ բոլորս պիտի միատեղվենք եւ միասնական աշխատենք եւ որեւէ այլ բացատրություն ընդունելի չէ»:

Հանդիմպան ընթացքում «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը նախարարուհուն ծանոթացնելով անդամ կառույցների հետ, ասաց. «Նույն մտահոգությամբ եւ միասնական լինելու պահաջով գրավոր եւ բանավոր միջոցներով ապարդյուն երկխոսության մեջ մտանք Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի հետ, ապա ի լուր բոլորի հրապարակեցինք Հանձնախմբի բաց նամակը տեղեկացնելու այն տհաճ իրավիճակի մասին, որ ստեղծվել է ԹՀԹ Թեմական խորհրդի մենատիրական գործունեության պատճաոով:

Հիշեցնենք, որ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից նշանակված Ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարելիցի հանձնախումբը ամբողջովին ենթակա է ՀՅԴ-ի քմահաճույքին:

Նախարարի հարցադրմանը, թե՝ «Իչո՞ւ չեկաք Հայաստան–Սփյուռք համաժողովին», Մ. Քեշիշյանը պատասխանեց, որ «Երբ ձեր նախարարությունը Դաշնակցության հետ միասին, համաժողովից առաջ գրում է նրա վերջնական հայտարարությունը պարզ է, որ մենք չենք կարող մասնակցել նման համաժողովի»:

Ներկա կառույցների պատասխանատուներն ու ներկայացուցիչները նաեւ որոշ բացատրություններ եւ հարցումներ ուղղեցին ՀՀ Սփյուռքի նախարարին:

Ավարտին Հրանուշ Հակոբյանը ներկա կառույցների պատասխանատուների ու ներկայացուցիչների բազում հարցադրումներին անդրադառնալով, հավաստեց, «Ես իմ վրա եմ վերցնում միջնորդի դերը, որպեսզի ստեղծվի միասնական հանձնախումբ»:

Հանդիպմանը ներկա էին նաեւ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան դոկտ. Գրիգոր Առաքելյանը, դեսպանատան մշակութային կցորդ Սահակ Եղիազարյանը, Իրանահայ անկախ կառույցների Համադրող մարմնի ներկայացուցիչները, միութենականներ եւ մտավորականներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին