▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրականությունը՝ տեսանյութում...Ամոթ է». Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է նույն խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի նկարահանած տեսանյութը՝ գրելով հետևյալը. «Հերիք չի՞ մարդկանց ձեռք առնեք: Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը սուտը դարձրել է իր գործունեության հիմնական սկզբունք:
Այսօր իրենց էջում տեղեկացրել են, որ Օղակաձև այգու Կամերային երաժշտության տան հատվածում արգելափակոց են դրել և այն այլևս որպես կայանատեղի չի ծառայում:
Իսկ իրականությունը տեսանյութում: Հերթական կեղծիքը: Ամոթ է...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին