«Նախքան ապրիլյան չորսօրյա առճակատումը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ հանձին այդ սուլթանապետության միապետի, իսկ կողքից նաև՝ ռազմական վեզիրի, պարբերաբար հոխորտում էր Արցախը (նաև՝ Հայաստանը) 3 օրվա ընթացքում գրավելու մասին: Այսօր, կարծեք թե, իրավիճակի փոփոխության հետ փոխվել է նաև նրանց ախորժակը: Մասնավորապես, ս. թ. հունիսի 4-ին Բաքվում տեղի ունեցած աշխարհի ադրբեջանցիների 4-րդ համագումարի ամփոփիչ նիստում սուլթանապետության միապետի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը, մոռանալով իր սուլթանի կողմից ,,եռօրյա հաղթանակի,, մասին տարիներ շարունակ արած գոռում-գոչյունները, հայտարարեց, թե ,,մենք կարող էինք մեկ ամսվա ընթացքում մեր հողերը ազատագրել, բայց մեզ թույլ չտվեցին...,, Որ 3 օրը ապրիլյան իրադարձություններից հետո փոխվեց մեկ ամսի, դա ինքնին տրամաբանական է և ժամկետի ,,երկարաձգման,, առումով հասկանալի.. Իսկ ահա թե ով նրանց թույլ չտվեց շարունակել (չեն էլ ասում, թե ով է թույլ տվել սկսել), թե ով և ինչու ապրիլի 4-ին հանդես եկավ կրակի միակողմանի դադարեցման մասին հայտարարությամբ և, վերջապես, այդ ովը ինչու թռավ Մոսկվա՝ հայկական ուժերին կանգնեցնելու համար (ինչպես 94-ին էր), դա է անտրամաբանականն ու անհասկանալին... (Չնայած, կարող է նաև հասկացողը հասկանում է...) Ինչևէ, այսքանից հետո մեզ մնում է Բաքվից սպասել թարմ, բայց ,,ճշտգրտված,, ժամկետներով հայտարարությունների...»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի այն հայտարարություններին, թե իբր հայկական կողմն է ապրիլյան պատերազմի օրերին պաշտոնական Մոսկվայից խնդրել միջնորդել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի կրակն ու հակամարտության գոտում կրկին հրադադար հաստատվի:
Իրականում ո՞վ և ինչու՞ շտապ թռավ Մոսկվա՝ ապրիլյան պատերազմի օրերին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet