Դիտեք նաև՝
Ընդամենը մեկ տարի առաջ համացանցի քննարկման թիվ մեկ թեման հինգ երեխաների մայր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանի ամուսնալուծվելու և կրկին ամուսնանալու ցանկության թեման էր։
ՍթարՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․ «Չնայած նրան, որ գեղեցկուհին հրաժարվել էր պատասխանել լրագրողի հարցին, մենք բացահայտել էինք Գոհար Հարությունյանի նոր սիրելիին:
Գեղեցկուհին այն մայրերից է, ով հաճախ է ունեցել երեխաների և ամուսնու մասնակցությամբ ֆոտոշարքեր: Սակայն դեպքերից հետո նա հեռացրեց բոլոր ընտանեկան լուսանկարները, թողնելով միայն երեխաներինը:
Նրա ամուսնալուծության թեման չափազանց մեծ իրարանցում առաջացրեց, քանի որ Գոհարի կյանքում ամուսինը մեծ դեր է ունեցել:
Նա իր բոլոր հարցազրույցներում խոսել է ամուսնու մասին: Բաժանումից ընդամենը ամիսներ տարի առաջ Գոհարը նշում էր, որ շատ երջանիկ ընտանիք ունի, ամուսինն իր երազանքների արքայազնն է, և որ չնայած նրան, որ ինքը այլևս չի ցանկանում երեխա ունենալ գերզբաղվածության և արդեն 5 երեխա ունենալու պատճառով, միևնույն է` ամուսինը շատ է ցանկանում կրկին համալրել իրենց ընտանիքը:
Հավելենք նաև, որ բաժանումից մեկ տարի առաջ Գոհարն իր ծննդյան արարողության ժամանակ լրագրողի հետ զրույցում նշել էր, որ շնորհակալ է ամուսնուն՝իր ծննդյան օրը կազմակերպելու համար, քանի որ ինքը ժամանակ չի գտել, այդ ամենն արել էր ամուսինը։
Թե որն է այս տեսակ ուշադիր և հոգատար ամուսնուց, և ինչպես գեղեցկուհին է նշել`արքայազնից բաժանվելու պատճառը, դեռևս մութ է»։
Դիտեք նաև՝