▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրականում ի՞նչ է զգում Ֆիլիպ Կիրկորովը Հայաստանի և հայերի նկատմամբ

Հայտնի երգիչ,ազգությամբ հայ՝Ֆիլիպ Կիրկորովը, միշտ զարմացրել և զարմացնում է բոլորին՝ իր հակասական քայլերով:Իր արարքներով՝ Կիրկորովը, բոլորիս ենթագիտակցության մեջ նստած է,որպես ազգի դավաճան:Նա մշտապես գովերգում է Ադրբեջանը,երգում թուրքական երգեր՝զայրույթ առաջացնելով բոլորիս մեջ:Սակայն ակնհայտ է,որ նա շատ հարցերում օգնում և աջակցում է հայերին:Նոր ալիք մրցույթի շրջանակներում, նա բազմիցս բարձր գնահատականների է արժանացրել մեր մասնակիցներին, իսկ Վլադիմիր Արզումանյանի կատարման ժամանակ, Ֆիլիպը ժյուրիի անդամներին հորդորեց` ամենաբարձր գնահատականներին արժանացնել հայ մասնակցին,այլապես ինքը, ժյուրիի անդամներին կընդունի,որպես իր անձնական թշնամիների:

Հ.Գ. Իրականում,ինչ է զգում Ֆիլիպը Հայաստանի հանդեպ,կարծում եմ բոլորիս պարզ է,սակայն ըստ իս, որոշ ուժեր ճնշում են գործադրում նրա նկատմամբ,այդպիսով մեզ ցույց տալով,թէ ինչպիսի թույլ և անինքնասեր կերպար է,ազգությամբ հայ՝Ֆիլիպը: Իհարկե,արդարցումներ պետք չէ փնտրել,նա իրոք շատ վատ է պահել իրեն Հայաստանի նկատմամբ,բայց որ նա ներքուստ սիրում է Հայաստանը՝ես գրեթե կասկած չունեմ:Այլապես արտասվելով չէր կատարի Բաբաջանյանի երգը,ամեն կերպ չէր օգնի մեր մասնակիցներին, նրա հայրը ՝Պետրոսը, ծնկաչոք չէր երգի հայ հանդիսատեսի առջև:

Մնում է խղճալ նրան և ըմբռնումով մոտենալ,չէ որ մարդ,որն անտեսված է իր ազգի կողմից, դրանից մեծ պատիժ, չէր կարող ստանալ:

դիտել՝ 0.56 -ից սկսած

 

Արամ Դավթյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին