Wedding.am-ը գրում է. Արքայադուստր Արիելը և արքայազն Էրիկը մուլտֆիլմի վերակենդանցած հերոսներ չեն, այլ պարզապես կրեատիվ նորապսակներ, ովքեր որոշել են իրենց հարսանիքը կազմակերպել «Ջրահարսը» հեքիաթի ոճով: Նրանք այնքան են սիրում այն ամենը, ինչ կապված է Դիսնեյի հետ, որ նույնիսկ ամուսնության առաջարկը այս երիտասարդը իր սիրելիին արել է բյուրեղյա կոշիկի մեջ դրված մատանիով: