▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իր փախուստի 1-ամյակի նախօրեին Յանուկովիչը հարցազրույց կտա Ռուսաստանում

Обозреватель-ը տեղեկացնում է, որ 2014թ. փետրվարի 22-ին Ուկրաինայից Ռուսաստան փախած նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 21-ին հարցազրույց կտա ռուսական «НТВ-Россия» ալիքին՝ «Կենտրոնական հեռուստատեսություն» հաղորդմանը։

Հաղորդումը եթեր կհեռարձակվի Կիևի ժամանակով ժամը 18։00-ին։ «Ի՞նչ կարող է նա ասել Ուկրաինային մեկ տարի անց»,- ասվում է անոնսում։ Հարցազրույցը կներկայացվի ձայնագրությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին