ԻՊ-ը Ռուսաստանից պահանջում է վերադարձնել «մուսուլմանների հողերը»
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր պաշտոնական Dabiq ամսագրի էջերում հայտարարություն է հրապարակել, որում ասվում է, որ չի դադարեցնի հարձակումներն ընդդեմ Ռուսաստանի, քանի դեռ «ռուս խաչակիրները» չվերադարձնեն «անօրինաբար զավթած հողերը»:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` ծայրահեղական բնույթի ամսագրի վերջին` 12-րդ համարը համացանցում հրապարակվել է նոյեմբերի 18-ի երեկոյան: Ամսագրի շապիկին տեղադրված է Փարիզի ահաբեկչության լուսանկարը, որի համար պատասխանատվությունը ևս ԻՊ-ն է ստանձնել: