Դնեպրոպետրովսկի (Ուկրաինա) քաղաքային խորհրդի պատգամավորները հերթական նիստի ժամանակ ԽՍՀՄ-ի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին Դնեպրոպետրովսկի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշում են կայացրել: Ըստ այդմ` Կոբզոնն այլևս չի կատարելու քաղաքի պաշտոնական հիմնը՝ «Դնեպրոպետրովսկ՝ իմ տուն հայրենի» երգը:
Նշենք, որ այս որոշումն ամենևին էլ չի զարմացրել Կոբզոնին, վերջինս հայտարարել է, որ այն նույնիսկ կանխատեսելի էր իր համար: Նա նաև խոստովանել է, որ թեև շատ է սիրում իր քաղաքը, սակայն ներկայումս ատելությամբ է լցված այսօրվա Դնեպրոպետրովսկի նկատմամբ, որը գլխավորում է Իգոր Կոլոմոյսկին:
Հիշեցնենք, որ սա վերջին շրջանի միակ աղմկահարույցը դեպքը չէ Իոսիֆ Կոբզոնի մասնակցությամբ: Հուլիս ամսին Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսի կողմից ընդունվել էր որոշում, ըստ որի` Լատվիայում գործելու «սև ցուցակ», որտեղ հայտնվելու են մշակույթի մի շարք գործիչներ: Նշենք, որ տվյալ որոշումն ընդունվել է` ելնելով Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերից: Ըստ տեղեկությունների`ցուցակում հայտնված մարդիկ իրենց գործողություններով նպաստել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անկախության խափանմանը: Տեղեկացնենք, որ սև ցուցակում հայտնված մարդիկ, որոնց մուտքն արգելվել է Լատվիա, Իոսիֆ Կոբզոնն է, Օլեգ Գազմանովը և Վալերիան: