▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինտրիգներ Եռյակում

Զարուհի Փոստանջյանն այսօր հրապարակավ Եռյակին առաջարկել է ութ կետ, որոնց հանգամանալից չեմ անդրադառնա: Եթե հակիրճ լինեմ, դրանցով առաջարկվում է ԱԺ-ում սկսել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը, պատժել Ռոբերտ Քոչարյանին. Սերժ Սարգսյանին, նրանց շրջապատներին, անցկացնել նախագահական ու խորհրդարանական նոր ընտրություններ:
Նոր պահանջներ չեն, 1994-ից նման պահանջներ շատ ենք լսել ու կարդացել. ժամանակի հետ փոխվել են պահանջ ներկայացնողներն ու թիրախները:
Այստեղ խնդիրն այլ հարթության մեջ է, որը հուշում է, որ Եռյակում ու նրա անդամ կուսակցություններում ամեն բան չէ, որ նորմալ է:
Եթե Զարուհին հրապարակավ հնչեցնում է այս առաջարկներն, ուրեմն վաստահ չէ, որ ՙՙԺառանգության՚՚ իր գործընկերները, ովքեր կուսակցությունը ներկայացնում են Եռյակում, այդ պահանջները այնտեղ կհնչեցնեն: Տրամաբանությունը հուշում է, որ եթե լիներ նման վստահություն, Զարուհին կփորձեր մի փոքր սպսել կամ կխոսեր կուսակցության անունից:
Մեկ այլ խնդիր էլ կա:
Փոստանջյանի հնչեցրած պահանջներն, ըստ էության, վերաբերում են ԲՀԿ-ին, որից պատգամավորն անուղղակի ՙՙերդում՚՚ է պահանջում, որ այդ կուսակցությունը բաց ճակատով հակադրվելու է Սերժին ու հրապարակավ տարանջատվելու է Ռոբից:
Սա նշանակում է, որ առնվազն Զարուհին, իսկ գուցե նրա դեմքով ՙՙԺառանգությունը՚՚ կամ Րաֆֆի Հովհաննիսյանը չեն վստահում ԲՀԿ-ին ու այդ կուսակցությանը հրապարակավ փաստի առաջ են կանգնացնում

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին