«Փաստ» օրաթերթը գրում է. «Գնալով ավելի ու ավելի մեծ վտանգներ են սպառնում Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու ինքնորոշմանը: Թշնամին ավելի ու ավելի սանձարձակ է դառնում, իսկ Հայաստանի իշխանությունները, ինչպես քաղաքական ուժերն ու փորձագետներն են նշում, հայանպաստ որևէ քայլ չեն անում:
Այս պարագայում մեծապես կարևորվում է Հայաստանի ոչ իշխանական հատվածի մաքսիմալ հնարավոր կոնսոլիդացիան, համապատասխան դաշինքների, իսկ հնարավորության դեպքում միասնական բևեռի ստեղծումը: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս առումով վերջերս բավական ինտենսիվ հանդիպումներ են ընթանում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ի մասնավորի՝ ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ակտիվ հանդիպումներ է ունենում ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի, միավորների ու անհատ գործիչների հետ: Մեր ունեցած տեղեկություններով, քննարկումների առանցքում առավել միասնական գործելու հնարավորությունների փնտրտուքն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում