▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնորոշման իրավունքը արցախահայության ֆիզիկական անվտանգության ապահովման միակ ճանապարհն է․ Միրզոյան

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

«Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը արցախահայության կյանքի իրավունքի և ֆիզիկական անվտանգության ապահովման միակ ճանապարհն է։ Աշխարհը պետք է առերեսվի սրա հետ»,-գրել է ԱԺ նախագահը։

Նշենք, որ առավոտյան ասուլիսի ժամանակ Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ եթե առաջիկա օրերին Ադրբեջանը չգնա խաղաղ ճանապարհով հարցի լուծման, ԱՀ նախագահը կդիմի ՀՀ-ին և մյուս երկրներին՝ ճանաչելու Արցախի անկախությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին