Դիտեք նաև՝
Դերասանուհի Տաթև Սարգսյանը, ով բավականին ակտիվ է ինստագրամյան իր էջում, վերջին շրջանում առավել հաճախ է սկսել հետևորդների հետ անկեղծ գրառումներով կիսվել։
Այսօր էլ դերասանուհին ինստագրամյան իր էջի story բաժնում կիսվել է հոլովակով և կից գրառմամբ պատմել ինքնագնահատականի հետ ունեցած խնդիրների մասին.
«Ես ինքնագնահատականի հետ կապված ավելի շատ խնդիրներ եմ ունեցել, քան դուք կարող եք պատկերացնել։ Ինքդ քեզնից դժգոհությունը իրենից ենթադրում է՝ համեմատել քեզ, «չստացվելու» վախ, պատժել ինքդ քեզ մակաբույծ մարդկանցով, սպասել ուրիշների հաստատումներին»,- գրել էր դերասանուհին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Տաթևը գրառում էր կատարել՝ պատմելով ժամանակին ունեցած ֆինանսական դժվարությունների մասին՝ նշելով, որ այդ փուլը համընկել է հոր ձերբակալության հետ։
Աղբյուրն՝ այստեղ