Փետրվարի 25-ից սկսված՝ նախագահի ընտրությունների արդյունքներն անվավաեր ճանաչելու պահանջը կրող այս ակցիան այսօր դարձել է նստացույց: Այսօր էլ չենք լսում դասադուլի կոչեր, փոխարենը տեսնում ենք նստացույց ի զօրակցություն Րաֆֆի Հովհաննիսյանի: Հետաքրքական է, թե ինչո՞ւ է դասադուլը ձևափոխվել, ինչո՞ւ էլ չենք լսում «միացեք դասադուլին» բացականչությունները, ինչո՞ւ է մարել, չէ՞ որ այն կրում էր «ինքնաբուխ» բնույթ, չէ՞ որ այն ոչ մեկի կողմից չէր ուղղորդվում ու կազմակերպված չէր, չէ՞, որ այն քաղաքացիական ակցիա էր ձևով, իսկ բովանդակությամբ`...:
Բավական էր մի միջադեպ ԵՊՀ ռեկտորի օգնականի դերակատարությամբ, որ այն ձևափոխվե՞ր, կորցնե՞ր իր ակտուալությունը: Արդյո՞ք սա չի խոսում այն մասին, որ ինքնաբուխը լավ էլ «բխված» էր միջնորդավորված, կամ անուղղակի կերպով:
Փաստորեն Ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջն էլ անցավ երկրորդային պլան, քանի որ այսօր «հրատապի մեջ» պահանջում են ռեկտորի օգնականի հրաժարականը:
Հետևությունները թողնենք ընթերցողներին:
Վահագն Սարոյանի գրառումը
Ֆեյսբուք