Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը գրել է. ««Կուբաթլու (Սանասար) մտնելու ժամանակ ճանապարհին մի հայի հանդիպեցինք։ Նրա մի ձեռքին նռնակ էր, մյուսում՝ ինքնաձիգ։ Մեզ հետ բարձրաստիճան սպա կար, առաջարկեց հանձնվել, խոստանալով, որ չի սպանի։ Նա չհամաձայնվեց, սպառնաց, որ կսպանի մեզ ու սկսեց կրակ բացել։ Ստիպված էինք ոչնչացնել նրան»։
Սրանք ադրբեջանցի զինվորականի խոսքերն են, ով ներկա է եղել այդ միջադեպին։
Ցավոք կադրը հեռվից է ու դժվար է իդենտիֆիկացնել, թե ով է այս հայ զինվորը։ Ամենայն հավանականությամբ կամավոր է կամ պահեստազորային։
Տեսանյութում երևում է, թե ինչ շատ է թշնամին, ու փաստացի նրա ողջ մնալու շանսերը զրոյական էին։ Մի «Ուռալ» շակալներով շրջապատված՝ ինքը չի ասում՝ «քարաբախ ազեռբայջան», ինքը չի հավատում թշնամու բարձրաստիճան սպայի խոսքին. հա, չեն սպանի, բայց երանի կտա, որ սպանված լիներ, որովհետև թշնամական գերության մեջ մնալը մեռնելուց էլ վատ է թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական առումով։
Չգիտեմ ով է այս զինվորը, բայց խոնարհումս հիշատակիդ, եղբայր»։
|