▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչքան հաջողակ ես, այնքան գորշություններն ուզում են փչացնել, կեղտոտել. Սուրեն Շահվերդյան

Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վաղ մանկությունից, իմ ու ծնողներիս շրջապատում եղել են մարդիկ, որոնք հորս զբաղեցրած պաշտոնների ու թատրոնում մեծ հաջողությունների պատճառով չարությամբ էին լցված: Երբեմն բացահայտ էին ցույց տալիս, երբեմն հոդվածներ էին պատվիրում,որտեղ կեղտ էին շփում կամ տարածում էին ակնհայտ սուտ ու անհեթեթություն: Ոմանք ակնհայտ չէին անում, լուռ, իրենց մեջ էին պահում,բայց ես զգում էի նախանձի էերգիան,որովհետև հաջողակ ես, քո գործունեությունը պահանջարկ ունի ոչ միայն քո երկրում,այլև դրանից շատ հեռու: Իմ մանկոթյունից ոչինչ չի փոխվել, գորշ լուզերների բնությունը չի փոխվում դեպի լավը:

Հիմա իմ զավակներն են տարբեր ֆեյքերի կեղտոտ մեկնաբանություններ կարդում իմ մասին...Ուզում եմ ասել հետևյալը. ես վաղուց իմունիտետ ունեմ, և իմ հարազատներն ու մտերիմները հասկանում են,որ ինչքան հաջողակ ես լինում,այնքան գորշություններն ուզում են փչացնել, կեղտոտել: Ժամանակ մի վատնեք, ձեզնով զբաղվեք,փորձեք ձեր գործունեությամբ օգտակար լինել ձեր ընտանիքին ու հայրենիքին: Բոլորիդ լավ օր»:

Հավելենք, որ օրերս բլոգեր Մագայի մասնակցությամբ  «Քաղցած սպասում են» հաղորդումը մեծ աղմուկ է բարձրացրել, ինչի վերաբերյալ Մագան Starnews-ին ասել է հետեւյալը.

«Հաղորդումը նայող մարդկանց մոտ կստեղծվի այն տպավորությունը, որը ուզել են՝ թողնեմ, սակայն ես էի ավելի շատ ծաղրում նրանց՝ պատասխանելով՝ չգիտեմ»:

Տվյալ թողարկումը բավական աղմկահարույց էր ստացվել,  քանի որ Մագան չէր կարողացել նախ պատասխանել, թե   ի՞նչ կլինի 7×6, ապա կատակելով ասել էր. «Աղյուսյակն ի՞նչ է»:

Նույն թողարկման ընթացքում Մագան չէր տարբերել Թումանյանին Չարենցից, ինչպես նաև ցույց էր տվել, որ չի տիրապետում ռուսերենին:

Ավելի ուշ Սուրենը Մագայի վերաբերյալ նշել է հետևյալը.

« Հաղորդման ընթացքում պարզ երևացին նրա գիտելիքները: Նրա գործունեությունը վտանգավոր է երիտասարդների համար, քանի որ նա շատ դեռահասների համար օրինակ է: Շատ բլոգերներ, լինելով անհեթեթ և տգետ, վտանգ են ներկայացնում, քանի որ լուրջ քանակի հետևորդներ ունեն:  Ի դեպ, հաղորդման մեջ Մագան ասում է, որ Աստված չանի իր հետևորդները պակասեն, ինձ համար ցանկալի է, որ այդպես լինի, քանի որ  երիտասարդների խորհուրդ կտամ հետևել լուրջ մարդկանց, գրագետ մարդկանց, ովքեր կարող են օգուտ տալ հասարակությանը: Մագան վատ օրինակ է ծառայում: Մեր ցավը և դժբախտությունը գալիս են տգիտությունից, տգետների մի մեծ խումբ հայտնվել է մեր իշխանության մեջ, որոշում կայացնողների մեջ շատ են նրանք, մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ չեն: Ինչ վերաբերում է Մագային, նա պրիմիտիվ գիտելիքներ չունի, դա ակնհայտ է, մի բան էլ հպարտանում է դրանով»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին