▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչքան ապահով ու լավ էր առաջ, ինչո՞ւ պետք է իմ ու իմ երեխեքի ապագան կործանեն». Արևիկ Ուդումյան

Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն անդրադարձել է նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից լայնածավալ հարձակմանը, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 13 գերեվարված զինծառայող, ինչպես նաև անհետ կորած համարվող 24 զինծառայող։ 

«Այն անսպասելի  տարիներն են, որ գիտակցում ես, թե ինչքան ապահով ու լավ էր առաջ:  Ու ինչու պետք է իմ փոխարեն ճակատագրական որոշումներ կայացնեն, իմ ու իմ երեխեքի ապագան կործանեն,իմ ու իմ ամբողջ( բացառությամբ վերջին դեռ ուշքի չեկածների) շրջապատի կողմից մեղմ ասած  ոչ վստահվածները:

Բոլոր նրանց, ովքեր չեն նեղվում վերջին մեկ տարվա մեր կործանումից, բայց նեղվում են իմ տողերից,  «բարի ճանապարհ» ակնկալվող հարևանների հետ ու սուրճ խմելու»,- գրել է հաղորդավարուհին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին