▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսին պետք է լինի Հայաստանի ուղերձը Ցեղասպանության 100-րդ տարելիցին․ Տեր֊Պետրոսյանի նախագիծը

 

ՀՀ առաջին նախագահ, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր «Չորրորդ իշխանություն» թերթին է տրամադրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի իր նախագիծը, որն էլեկտրոնային տարբերակով ներկայացրել էnewsline.am կայքը։ 
«Ս.թ. փետրվարի 17-ին ես բաց նամակով դիմել էի Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով ձևավորել մի խորհրդակցական հանձնաժողով՝ Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցման նպատակով: Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, իմ մտահղացմամբ, պետք է ծնվեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ՝ Հանրապետության նախագահի անունից՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրամիության նախագահին և աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին հղելու համար: Թեև փետրվարի 20-ին  այդ առաջարկը մերժվեց Սերժ Սարգսյանի կողմից, ես, այնուամենայնիվ, նպատակահարմար և անհրաժեշտ եմ համարում միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի վերաբերյալ իմ պատկերացումը ներկայացնել հասարակությանը:
1. 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքներն ամփոփելու համար հրավիրված Բեռլինի Կոնգրեսը, մասնակցությամբ Անգլիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Օսմանյան կայսրության, 1878թ. հուլիսի 1 (13)-ին ընդունած դաշնագրի 61-րդ հոդվածում սահմանեց Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում բարենորոգումներ իրականացնելու և հայերի անվտանգությունն ապահովելու Բարձր դռան հանձնառությունը, ինչպես նաև վերջինիս կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին Կոնգրեսի մասնակից տերություններին պարբերական հաշվետվություններ ներկայացնելու պահանջը:
2. Բեռլինի կոնգրեսի վճիռը դիտելով որպես իր երկրի ներքին գործերին միջամտելու, հետևաբար, նրա տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի արտահայտություն` Օսմանյան կառավարությունը ոչ միայն չի կատարել նշված հանձնարարությունը, այլև պարբերական ջարդերի, տեղահանությունների և բռնի հավատափոխության միջոցով քայլ առ քայլ փոխել է կայսրության հայաբնակ նահանգների դեմոգրաֆիական վիճակը, իսկ 1894-1896 թվականներին կազմակերպել է շուրջ 300.000 հայերի կոտորածը, ինչը հսկայական վրդովմունք է առաջացրել միջազգային հանրության շրջանում:
3. Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի բնաջնջման հրեշավոր ծրագրի կիզակետը հանդիսացել է 1915 թվականի ապրիլի 24-ին սկիզբ առած և նույն թվականի ընթացում գրեթե իր ավարտին հասցված Հայոց ցեղասպանությունը, որին զոհ է գնացել շուրջ 1,5 միլիոն մարդ, իսկ մոտավորապես կես միլիոն մարդ էլ, կորցնելով իրենց ողջ ունեցվածքն ու սեփականությունները, մի կերպ ապաստան են գտել հարևան երկրներում:
4. 1915թ. մայիսի 24-ին Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Օսմանայն կայսրությունում հայ բնակչության տեղահանության և կոտորածների տեղի ունեցող փաստը, միաժամանակ զգուշացնելով, որ երիտթուրքերի իթթիհադական կառավարության անդամները անձնական պատասխանատվության են ենթարկվելու և խստորեն պատժվելու են այդ ոճրագործությունների համար:
5. 1919-1920թթ. Օսմանյան կառավարությունը, կատարելով 1918 թ. հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարի պահանջը, իրականացրել է երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» (Իթթիհադվե Թերաքքի) կուսակցության պարագլուխների դատավարությունը, որի ընթացքում, կայսրության հայ բնակչության բնաջնջման մեղադրանքով իթթիհադական կուսկացության և կառավարության բազմաթիվ բարձրաստիճան գործիչներ ու պաշտոնյաներ դատապարտվել են տարբեր ժամկետների բանտարկության, իսկ ոմանց նկատմամբ կայացվել են անգամ մահապատժի վճիռներ:
6. Օսմանյան կայսրության հայ բնակչության բնաջնջումը լիովին համապատասխանում է 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի ընդունած և 1951-ի հունվարի 12-ին ուժի մեջ մտած «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիային, որի 2-րդ հոդվածը  հինգ կետով սահմանում է «ցեղասպանություն» որակված հանցագործության էությունը, որոնք բոլորն էլ առկա են 1915-1923թթ. ընթացքում հայ ժողովրդին բաժին ընկած համազգային ողբերգության պարագայում:
7. Հիմք ընդունելով ՄԱԿ-ի կոնվենցիան աշխարհի մի շարք պետություններ խորհրդարանների մակարդակով ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Դրանք են՝ Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսը (1975թ.), Ռուսաստանը (1995թ.), Կանադան (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Ֆրանսիան (1998թ.), Հունաստանը (1999թ.), Վատիկանը (2000թ.), Նիդերլանդները (2004թ.), Վենեսուելան (2005թ.), Լեհաստանը (2005թ.), Լիտվան (2005թ.), Չիլլին (2007թ.), Շվեդիան (2010թ.) և Բոլիվիան (2014թ.): Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև բազմաթիվ երկրների խորհրդարանական պալատներ, կոմիտեներ, նահանգներ, ավտոնոմիաներ, քաղաքային ինքնակառավարման մարմիններ ու միջազգային քաղաքական, եկեղեցական և հումանիտար կազմակերպություններ:
8. Հավատարիմ լինելով «Հայաստանի անկախության մասին» 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված հռչակագրին, Հայաստանի Հանրապետությունը աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Դրա հետ մեկտեղ, տվյալ հանձնառությունը դիտելով բացառապես մարդու իրավունքների և մարդկության դեմ գործած հանցագործության, հետևաբար, պետությունների՝ միջազգային կոնվենցիաներից բխող պարտավորությունների համատեքստում, Ցեղասպանության ճանաչման խնդիրը չի դարձնում իր արտաքին քաղաքականության հիմնաքարը:
9. Հանրապետությունը միաժամանակ հարկ է համարում ընդգծել, որ մտադիր չէ Հայկական սփյուռքին թելադրել իր օրակարգը, որովհետև հայ ժողովրդի աշխարհացրիվ զավակները, որպես տարբեր երկրների քաղաքացի, հարկատու և ընտրող, իրավունք ունեն ճնշում բանեցնելու իրենց կառավարությունների վրա և նրանցից պահանջելու՝ ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Այդ երկրների ներքին գործն է՝ արձագանքել կամ չարձագանքել իրենց քաղաքացիների պահանջներին:
10. Հայաստանը նաև Թուրքիայի առջև պահանջ չի դնում ճանաչելու հայոց ցեղասպանությունը և առերեսվելու սեփական պատմությանը, դա նույնպես դիտելով վերջինիս ներքին գործը: Խոսքը չի վերաբերում, անշուշտ, իրավական փաստաթղթերի առկայության պարագայում Ցեղասպանության զոհերի ժառանգներին իրենց նախնիների կրած նյութական վնասների հատուցման ու կորցրած ընտանեկան և համայնքային (եկեղեցապատկան) սեփականությունների վերականգնմանը:
11. Դիմելով եվրոպական երկրների կառավարություններին, Հայաստանի հանրապետությունը խնդրում է. Հայող ցեղասպանության ճանաչումը նախապայման չդիտել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի շուրջ ընթացող բանակցություններում: Թուրքիայի եվրոինտեգրման հարցում Հայաստանը մեծապես շահագրգռված է ինչպես տարածաշրջանային անվտանգության ապահովման, այնպես էլ արտաքին աշխարհի հետ համագործակցության այլընտրանքներ և այդու՝ զարգացման ավելի լայն հնարավորություններ ունենալու նկատառումով:
12. Հայաստանը պատրաստ է, 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրած «Հայ-թուրքական արձանագրությունների» հիման վրա, դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և համակողմանի տնտեսական, մշակութային ու քաղաքական համագործակցություն ծավալել երկու երկրների միջև, վերապահություն ունենալով միայն Ցեղասպանության եղելությունը քննելու նպատակով ստեղծվելիք հայ և թուրք պատմաբանների հանձնաժողվի ստեղծման նպատակահարմարության վերաբերյալ, ինչը բացատրվում է երկու պատճառով: Նախ՝ համաշխարհային պրակտիկայում դեռևս հայտնի չէ մի դեպք, որ քաղաքական որևէ հարց լուծված լինի պատմաբանների հանձնաժողովի կողմից: Եվ երկրորդ՝ մտավախություն կա, որ հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովը կարող է  վերածվել թեժ բանավեճերի ու կրքերի բորբոքման թատերաբեմի, ինչը երկու ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ստեղծման փոխարեն, անխուսափելիորեն ավելի կբարդացնի նրանց համագործակցությունը:
13. Նկատի ունենալով որոշակի առումով հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան կարգավորման խնդիրների փոխկապվածությունը, Հայաստանը պատրաստ է, Մադրիդյան սկզբունքների հիման վրա, խաղաղ բանակցությունների միջոցով լուծել նաև այդ հակամարտությունը՝ պայմանով, որ մինչև կարգավորման ժամանակացույցի գործադրումը հստակեցվեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանման նպատակով ծրագրված հանրաքվեի անցկացման պայմանները, ժամկետներն ու իրավական հետևանքները, ինչպես նաև Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման նպատակով երկրամասում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հետ կապված հարցերը:
Հրապարակելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազագային հանրությանը հասցեագրված ուղերձի զուտ անձնական այս նախագիծը, ես ամենևին հակված չեմ այն վերին ատյանի ճշմարտություն համարելու, և պատրաստ եմ լսել ու հաշվի առնել բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկները, դիտողություններն ու լրացումները:
Բոլոր դեպքերում, վստահ եմ, որ մոտավորապես նման ոգով գրված ուղերձը Հայաստանի համար շատ ավելի օգտակար կլիներ, քան «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» իմ կողմից բազմիցս քննադատված հռչակագիրը, եթե իհարկե, նպատակը աշխարհի համակրանքը շահելն էր, և ոչ թե, ընդհակառակը, նրան գրգռելն ու մեզ դեմ տրամադրելը:
Ցեղասպանության 100-րդ տարելիցը լավագույն առիթն է Հայաստանի կողմից միջազգային հանրությանը փոխանցելու ոչ թե բացասական, այլ դրական ազդակներ: Այդ առիթը կորցնելը հետագայում կարող է շատ թանկ նստել մեզ վրա»:

ՀՀ առաջին նախագահ, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր «Չորրորդ իշխանություն» թերթին է տրամադրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի իր նախագիծը:

«Ս.թ. փետրվարի 17-ին ես բաց նամակով դիմել էի Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով ձևավորել մի խորհրդակցական հանձնաժողով՝ Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցման նպատակով: Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, իմ մտահղացմամբ, պետք է ծնվեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ՝ Հանրապետության նախագահի անունից՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրամիության նախագահին և աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին հղելու համար: Թեև փետրվարի 20-ին  այդ առաջարկը մերժվեց Սերժ Սարգսյանի կողմից, ես, այնուամենայնիվ, նպատակահարմար և անհրաժեշտ եմ համարում միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի վերաբերյալ իմ պատկերացումը ներկայացնել հասարակությանը:

1. 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքներն ամփոփելու համար հրավիրված Բեռլինի Կոնգրեսը, մասնակցությամբ Անգլիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Օսմանյան կայսրության, 1878թ. հուլիսի 1 (13)-ին ընդունած դաշնագրի 61-րդ հոդվածում սահմանեց Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում բարենորոգումներ իրականացնելու և հայերի անվտանգությունն ապահովելու Բարձր դռան հանձնառությունը, ինչպես նաև վերջինիս կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին Կոնգրեսի մասնակից տերություններին պարբերական հաշվետվություններ ներկայացնելու պահանջը:

2. Բեռլինի կոնգրեսի վճիռը դիտելով որպես իր երկրի ներքին գործերին միջամտելու, հետևաբար, նրա տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի արտահայտություն` Օսմանյան կառավարությունը ոչ միայն չի կատարել նշված հանձնարարությունը, այլև պարբերական ջարդերի, տեղահանությունների և բռնի հավատափոխության միջոցով քայլ առ քայլ փոխել է կայսրության հայաբնակ նահանգների դեմոգրաֆիական վիճակը, իսկ 1894-1896 թվականներին կազմակերպել է շուրջ 300.000 հայերի կոտորածը, ինչը հսկայական վրդովմունք է առաջացրել միջազգային հանրության շրջանում:

3. Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի բնաջնջման հրեշավոր ծրագրի կիզակետը հանդիսացել է 1915 թվականի ապրիլի 24-ին սկիզբ առած և նույն թվականի ընթացում գրեթե իր ավարտին հասցված Հայոց ցեղասպանությունը, որին զոհ է գնացել շուրջ 1,5 միլիոն մարդ, իսկ մոտավորապես կես միլիոն մարդ էլ, կորցնելով իրենց ողջ ունեցվածքն ու սեփականությունները, մի կերպ ապաստան են գտել հարևան երկրներում:

4. 1915թ. մայիսի 24-ին Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Օսմանայն կայսրությունում հայ բնակչության տեղահանության և կոտորածների տեղի ունեցող փաստը, միաժամանակ զգուշացնելով, որ երիտթուրքերի իթթիհադական կառավարության անդամները անձնական պատասխանատվության են ենթարկվելու և խստորեն պատժվելու են այդ ոճրագործությունների համար:

5. 1919-1920թթ. Օսմանյան կառավարությունը, կատարելով 1918 թ. հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարի պահանջը, իրականացրել է երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» (Իթթիհադվե Թերաքքի) կուսակցության պարագլուխների դատավարությունը, որի ընթացքում, կայսրության հայ բնակչության բնաջնջման մեղադրանքով իթթիհադական կուսկացության և կառավարության բազմաթիվ բարձրաստիճան գործիչներ ու պաշտոնյաներ դատապարտվել են տարբեր ժամկետների բանտարկության, իսկ ոմանց նկատմամբ կայացվել են անգամ մահապատժի վճիռներ:

6. Օսմանյան կայսրության հայ բնակչության բնաջնջումը լիովին համապատասխանում է 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի ընդունած և 1951-ի հունվարի 12-ին ուժի մեջ մտած «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիային, որի 2-րդ հոդվածը  հինգ կետով սահմանում է «ցեղասպանություն» որակված հանցագործության էությունը, որոնք բոլորն էլ առկա են 1915-1923թթ. ընթացքում հայ ժողովրդին բաժին ընկած համազգային ողբերգության պարագայում:

7. Հիմք ընդունելով ՄԱԿ-ի կոնվենցիան աշխարհի մի շարք պետություններ խորհրդարանների մակարդակով ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Դրանք են՝ Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսը (1975թ.), Ռուսաստանը (1995թ.), Կանադան (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Ֆրանսիան (1998թ.), Հունաստանը (1999թ.), Վատիկանը (2000թ.), Նիդերլանդները (2004թ.), Վենեսուելան (2005թ.), Լեհաստանը (2005թ.), Լիտվան (2005թ.), Չիլլին (2007թ.), Շվեդիան (2010թ.) և Բոլիվիան (2014թ.): Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև բազմաթիվ երկրների խորհրդարանական պալատներ, կոմիտեներ, նահանգներ, ավտոնոմիաներ, քաղաքային ինքնակառավարման մարմիններ ու միջազգային քաղաքական, եկեղեցական և հումանիտար կազմակերպություններ:

8. Հավատարիմ լինելով «Հայաստանի անկախության մասին» 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված հռչակագրին, Հայաստանի Հանրապետությունը աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Դրա հետ մեկտեղ, տվյալ հանձնառությունը դիտելով բացառապես մարդու իրավունքների և մարդկության դեմ գործած հանցագործության, հետևաբար, պետությունների՝ միջազգային կոնվենցիաներից բխող պարտավորությունների համատեքստում, Ցեղասպանության ճանաչման խնդիրը չի դարձնում իր արտաքին քաղաքականության հիմնաքարը:

9. Հանրապետությունը միաժամանակ հարկ է համարում ընդգծել, որ մտադիր չէ Հայկական սփյուռքին թելադրել իր օրակարգը, որովհետև հայ ժողովրդի աշխարհացրիվ զավակները, որպես տարբեր երկրների քաղաքացի, հարկատու և ընտրող, իրավունք ունեն ճնշում բանեցնելու իրենց կառավարությունների վրա և նրանցից պահանջելու՝ ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Այդ երկրների ներքին գործն է՝ արձագանքել կամ չարձագանքել իրենց քաղաքացիների պահանջներին:

10. Հայաստանը նաև Թուրքիայի առջև պահանջ չի դնում ճանաչելու հայոց ցեղասպանությունը և առերեսվելու սեփական պատմությանը, դա նույնպես դիտելով վերջինիս ներքին գործը: Խոսքը չի վերաբերում, անշուշտ, իրավական փաստաթղթերի առկայության պարագայում Ցեղասպանության զոհերի ժառանգներին իրենց նախնիների կրած նյութական վնասների հատուցման ու կորցրած ընտանեկան և համայնքային (եկեղեցապատկան) սեփականությունների վերականգնմանը:

11. Դիմելով եվրոպական երկրների կառավարություններին, Հայաստանի հանրապետությունը խնդրում է. Հայող ցեղասպանության ճանաչումը նախապայման չդիտել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի շուրջ ընթացող բանակցություններում: Թուրքիայի եվրոինտեգրման հարցում Հայաստանը մեծապես շահագրգռված է ինչպես տարածաշրջանային անվտանգության ապահովման, այնպես էլ արտաքին աշխարհի հետ համագործակցության այլընտրանքներ և այդու՝ զարգացման ավելի լայն հնարավորություններ ունենալու նկատառումով:

12. Հայաստանը պատրաստ է, 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրած «Հայ-թուրքական արձանագրությունների» հիման վրա, դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և համակողմանի տնտեսական, մշակութային ու քաղաքական համագործակցություն ծավալել երկու երկրների միջև, վերապահություն ունենալով միայն Ցեղասպանության եղելությունը քննելու նպատակով ստեղծվելիք հայ և թուրք պատմաբանների հանձնաժողվի ստեղծման նպատակահարմարության վերաբերյալ, ինչը բացատրվում է երկու պատճառով: Նախ՝ համաշխարհային պրակտիկայում դեռևս հայտնի չէ մի դեպք, որ քաղաքական որևէ հարց լուծված լինի պատմաբանների հանձնաժողովի կողմից: Եվ երկրորդ՝ մտավախություն կա, որ հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովը կարող է  վերածվել թեժ բանավեճերի ու կրքերի բորբոքման թատերաբեմի, ինչը երկու ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ստեղծման փոխարեն, անխուսափելիորեն ավելի կբարդացնի նրանց համագործակցությունը:

13. Նկատի ունենալով որոշակի առումով հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան կարգավորման խնդիրների փոխկապվածությունը, Հայաստանը պատրաստ է, Մադրիդյան սկզբունքների հիման վրա, խաղաղ բանակցությունների միջոցով լուծել նաև այդ հակամարտությունը՝ պայմանով, որ մինչև կարգավորման ժամանակացույցի գործադրումը հստակեցվեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանման նպատակով ծրագրված հանրաքվեի անցկացման պայմանները, ժամկետներն ու իրավական հետևանքները, ինչպես նաև Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման նպատակով երկրամասում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հետ կապված հարցերը:Հրապարակելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազագային հանրությանը հասցեագրված ուղերձի զուտ անձնական այս նախագիծը, ես ամենևին հակված չեմ այն վերին ատյանի ճշմարտություն համարելու, և պատրաստ եմ լսել ու հաշվի առնել բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկները, դիտողություններն ու լրացումները:Բոլոր դեպքերում, վստահ եմ, որ մոտավորապես նման ոգով գրված ուղերձը Հայաստանի համար շատ ավելի օգտակար կլիներ, քան «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» իմ կողմից բազմիցս քննադատված հռչակագիրը, եթե իհարկե, նպատակը աշխարհի համակրանքը շահելն էր, և ոչ թե, ընդհակառակը, նրան գրգռելն ու մեզ դեմ տրամադրելը:Ցեղասպանության 100-րդ տարելիցը լավագույն առիթն է Հայաստանի կողմից միջազգային հանրությանը փոխանցելու ոչ թե բացասական, այլ դրական ազդակներ: Այդ առիթը կորցնելը հետագայում կարող է շատ թանկ նստել մեզ վրա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին