▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 26.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսի թափանցիկ ակնարկ. Փաշինյանը ոչ մի ընտրության պարագայում, եթե անգամ 0 ձայն ստանա, չի պատրաստվում հեռանալ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանական կառավարության անդամներից մեկը ֆեյսբուքյան գրառում է արել և մասնավորաբար ասել հետևյալը. «Շատ կարևոր է, որ ժողովուրդը իր իշխանությունը ընտրություններով տա մարդկանց, կուսակցությունների, որոնցից ցանկացած պահի կարող է հետ վերցնել իր իշխանությունը»:

Ճիշտ է ասում, նրա հետ միանգամայն համամիտ ենք: Բայց ստացվում է, որ սույն նախարարը ակամա ասել է, որ սխալ է արել ժողովուրդը՝ ընտրելով ՔՊ-ին, և որ այլևս նման սխալ չանի: Չէ՞ որ հենց ՔՊ-ն է հնարավոր ու անհնար մեթոդներով սոսնձված մնացել աթոռներին, չնայած երկիրն ու բանակը խայտառակ պարտության են տարել, չնայած Արցախն են ուրացել ու հանձնել, չնայած երկիրն ու ժողովրդին տարան ու տանում են ծանրագույն աղետների ու փորձությունների...

Ավելին, նույնիսկ ՏԻՄ ընտրություններում, երբ ՔՊ-ն ու իր թեկնածուները մերժվում են ու պարտվում, Փաշինյանի իշխանությունը ռեպրեսիվ միջոցներով, տարբեր մանիպուլյացիաներով ամեն ինչ անում է այդ «սխալն ուղղելու» համար: Դա այնքան հաճախակի է դրսևորվել, որ նույնիսկ հատ-հատ նորից հիշեցնել չարժե:

Մի խոսքով, ՔՊ-ն, նույնն է, թե՝ Փաշինյանը, ամեն կերպ ու ամեն գնով կառչած է իշխանությանը, այն կարգի է կառչած, որ ոչ մի դեպքում, ոչ մի ընտրության պարագայում, եթե անգամ 0 ձայն ստանա, չի պատրաստվում հեռանալ:

Այնպես որ, կարկառուն քպականը շատ թափանցիկ հասկացրել է մեր ընտրողներին, թե ինչու չի կարելի ընտրել ՔՊ-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին