▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսի՞ երկրում մենք կարթնանաք հոկտեմբերի 11-ին

 

Այս պահին, թերևս թիվ մեկ հարցը, որ հուզում է շատերիս, դա հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ճակատագիրն է․Ի՞նչ ունենք այսօր․

Իշխանություն,որը վերջին օրերին բացարձակ չի փոխում սեփական գործելաոճը,ավելին՝ ամեն բան կարծես ձեռնարկում է,որպեսզի հասարակության մոտ ավելանա ատելությունն ու անհնազանդությունը․Չնայած այս ամենի՝իշխանությունը, ըստ հայտնի աղբյուրների՝ գտնվում է տոտալ խուճապի մեջ...

Ընդդիմություն, որի հենասյուների կողմից արտահայտվող կոնկրետ գործողությունների տեսլականը,մինչ օրս,մեղմ ասած,մշուշոտ են: Ընդդիմությունը ներքուստ հավատում է, որ հոկտեմբերի 10-ին հրապարակ կբերի շատ ավելի մարդ, քան կոնկրետ սեփական համակիրներն են, բայց դեռ չի պատկերացնում՝ արդյոք կանի՞ այն քայլը, որին արդեն վեց տարուց ավել սպասում են իրենից:

Ժողովուրդ, որը հավասարապես զզվել է երկու ճամբարներից էլ և հոկտեմբերի 10-ին գնալու է հրապարակ՝ կոնկրետ փոփոխությունների ակնկալիքով, քանի որ ցանկացած այլ ճանապարհ՝ բացարձակ անընդունելի է իշխանությունների կողմից կեղեքված և ընդդիմության կողմից բազմիցս խաբված ու հիասթափված հասարակության համար:

Կա նաև հասարակության մի լուրջ զանգված, որն այս ամենը համադրելով, հոկտեմբերի 10-ին գտնվելու է հրապարակի «մատույցներում» և,դեպքերի լուրջ հեռանկարային զարգացումների դեպքում, հաստատապես միանալու է հրապարակում գտնվողներին․
Ի՞նչ կոնկրետ ճանապարհներ են ուրվագծվում այդ օրը։

1-Կրկնվելու է անցած տարիների սցենարը՝գուցե ռեմիքս տարբերակով, որի արդյունքում՝հրապարակ բարձրացած ուժերը վերջնականապես կարժեզրկվեն հասարակության աչքերում: Նման սցենարի շարունակությունն անկանխատեսելի է, քանի որ հետադարձ ճանապարհը հավասարազոր է վերադարձ այս պահին տիրող իրականությանը, իսկ անծրագիր շարունակությունը՝ հղի է անկանխատեսելի հետևանքներով:

2-Կոնկրետ պահանջվելու է իշխանության անմիջապես (ոչ թե 2 ամիս կամ մեկ տարի հետո) հրաժարականը,որի՝բնականաբար բացասական արձագանքը իշխանության կողմից բնականաբար բերելու է առճակատման:

3-Ամեն բան ավարտվելու է անսպասելի և ավելի յուրահատուկ,քան համընդհանուր աղոթքը կամ իսահակյանական երեկոները:

Գարիկ Պետրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին