▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես Twitter-ում արձագանքեցին Մխիթարյանի բացակայությանը

vivaronews.am-ը գրում է. «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն մեկնարկային կազմում չէ, այլև փոխարինողների թվում չկա: Ստորև ներկայացնում ենք Մխիթարյանի բացակայության վերաբերյալ մի քանի անդրադարձներ թվիթերյան օգտատերերի կողմից:

«Ոչ Մարսիալը կա, ոչ էլ՝ Մխիթարյա՞նը: Յանգը՝ մեկնարկայինո՞ւմ. խնդրահարույց մեկնարկային կազմ է»:

No Martial or Mkhitaryan in the squad? Young starting? Questionable line-up tonight 

 

«Մարուան Ֆելայինին մեկնարկային կազմում է: Շատ զարմացած չեմ. կարծում եմ՝ ավելի շատ օգուտ կտա, քան վնաս: Մխիթարյանի բացակայությունն իսկական ամոթ է»,- գրել է հայտնի ժուռնալիստը:

Marouane Fellaini starts tonight. Not wholly surprised and think he can do more good than harm. No Mkhitaryan which is a real shame.

 

«Մխիթարյանը պետք է հեռանա հունվարին»

Mkhitaryan should leave in the January window

 

«Կա՛մ Ժոզեն երբեք հետաքրքրված չի եղել Մխիթարյանի ծառայություններով, կա՛մ նրան ձեռք է բերել, որ «Արսենալին» չմիանա»

It's either Mourinho was never interested in Mkhitaryan or he bought him to stop him from joining Arsenal


«Մարսիալն ու Մխիթարյանը չկան՝ անիրական է»

No mkhitaryan and no martial. Unreal


«Մխիթարյանը հունվարին կամ հուլիսին կտեղափոխվի «Վոլֆսբուրգ», իսկ երկու տարի անց կգա «Մանչեսթեր Սիթի»

Watch Mkhitaryan leave for Wolfsburg in January or July & come back to Man City in 2yrs time.

 

Նշենք, որ Մխիթարյանի բացակայության վերաբերյալ անդրադարձները շատ են: Երկրպագուների մեծամասնությունը դժգոհ է Մոուրինյոյի որոշումներից և չի հասկանում, թե որն է Հենրիխի բացակայության պատճառը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին