▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես Սուվորովը՝ ռուսների, այնպես էլ Նժդեհը հայերի հերոսն է. Էդուարդ Շարմազանով

 

1in.am-ը գրում է. «Մինչ ապրիլյան պատերազմը՝ փետրվարի 12-ին նախագահի ելույթը ցույց տվեց, որ իշխանությունը պատրաստ է գնալ վերագնահատումների, վերաարժևորումների և փոփոխությունների: Բայց ապրիլյան պատերազմը ավելի ցայտուն դարձրեց մեր բացերը, բնականաբար ճգնաժամի ժամանակ պետք է ավելի արագ, ավելի ադեկվատ գործես: Ամենակարևորն այն է, որ մենք հետևողական գնանք այդ ճանապարհով»,- այս մասին մեզ հետ զրույցում անդրադառնալով ՊՆ պաշտոնյաների ձերբակալություններին, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը՝ հավելելով, որ նախագահը հստակ նշել է նշաձողը, և ով որ չի համապատասանի այդ նշաձողին, այլևս չպետք է աշխատի:

Է. Շարմազանովը անդրադառնալով դիտարկմանը, որ հանրությունը պահանջում է Յու. Խաչատուրովի հրաժարականը, սակայն սայլը տեղից չի շարժվում, միայն ավելի ցածր պաշտոնյաներ են պաշտոնանկ արվում, նշեց, որ ինքն այն կարծիքին չէ, որ գեներալները, գնդապետները, փոխգնդապետները, որոնք գործից հեռացվել կամ կալանավորվել են ցածր պաշտոնյաներ են:

Նա նշեց, որ Խաչատուրովը շատ լավ զինվորական է, մեծ ներդրում ունի Արցախյան հերոսամարտում, մի շարք կարևորագույն օպերացիաներ է գլխավորել:

Շարմազանովի դիտարկմամբ՝ հանրության քննարկումները կարող են գնալ ոչ ճիշտ ուղղությամբ և դառնալ ասեկոսեներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին