▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս կարգադրիչները հեռացրեցին խաղադաշտ մտած հայ երկրպագուին

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում անգլիական «Վուլվերհեմփթոնը» ժամանել էր Երևան: «Գայլերը» որակավորման երրորդ փուլի առաջին խաղում  կարողացան հաղթանակի հասնել Երևանի «Փյունիկի» նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 0-4 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Մեթյու Դոհերտին (29), Ռաուլ Խիմենեսը (42, 46) և Ռուբեն Նևեսը (90+2, 11մ):

Հավելենք, որ խաղին ներկա էր 13050 հանդիսական: Նրանցից մեկը ներխուժել էր խաղադաշտ ու ցանկանում էր լուսանկարվել  «Փյունիկի»  սերբ դարպասապահ Անդրիա Դրագոևիչի հետ։ Կարգադրիչները պատանիին քաշքշելով դուրս հանեցին խաղադաշտից՝ չնայած Դրագոևիչը նրանց խնդրում էր՝ հանգիստ թողել երկրպագուին։

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ խաղի ընթացքում մեր թիմի երկրպագուները հետաքրքիր պաստառ էին պատրաստել, որի վրա գրված էր. «Ձեր նավերը չեն կարող մագլցեց մեր սարերը»։  Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 15-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին