ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադառնալով ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպին՝ ասել է. «Մեր իրավապահ համակարգին կամ ԱԱԾ-ին մի հարց ունեմ. ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն էսպես անպաշտպան թողնել: Իսկ գուցե մի օր էլ ինչ-որ տհաճ միջադեպ շատ-շատ այլ ավելի վատ մարդկանց կողմից իրականացվեր... Ինքն ինչո՞ւ պիտի անպաշտպան լիներ, որ նման իրավիճակում հայտնվեր»:
ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում է անդրադարձել ՀՀ վարչապետի որդու հետ կապված միջադեպին. «Ժողովրդի մեջ պետք է համոզմունք դաստիարակենք, որ որևէ երեխա ծնողի համար պատասխան չի տալիս, հակառակը, այո՛, ծնողը ինչ որ տեղ պատասխանատու է, դաստիարակություն է տվել երեխային: Զավակներից պահանջել բարոյական կամ չգիտեմ՝ ինչ պատասխանատվություն ծնողի վարքագծի համար, շատ վտանգավոր տեղ մեզ կտանի. չի կարելի դա անել, ով ուզում ես եղիր»,- ասել է պատգամավորը: |