«Գաղտնիք չէ, որ հեռուստաալիքների մեծ մասը եթերաժամանակի բացերը լրացնելու համար գնում են էժան արտասահմանյան սերիալներ, կարո՞ղ է արդյոք հանձնաժողովը սահմանել որոշակի չափաքանակ տեղական արտադրության կոնտենտի, որպեսզի այս խնդիրը մենք լուծենք այդ անճաշակ, անբովանդակ ու անորակ սերիալներից ազատվելու համար: Ինչպիսի՞ լուծում կարող եք տալ այս խնդրին»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հարցրեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին: Հիշեցնենք, որ Աժ-ում քննարկվում էր «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Մանրամասները՝ տեսանյութում: