Դեռ 100 տարի առաջ մեր մեծերը պարզել են, որ մեր ժողովուրդը օտարի լծի տակ ուծացել է ու հարկավոր է նրան նորից ազգի վերածել։ Վերելք ակումբը տարիներ շարունակ ուսումնասիրություններ կատարելով,
- հիմք ընդունելով մեր մեծերի առաջարկած ազգային վերափոխման համակարգը,
-հաշվի առնելով նաև սովետական շրջանի ազդեցությունը,
-֊հաշվի առնելով ժամանակակից մի շարք պրոցեսների բացասական ազդեցությունը
-ի մի բերելով միջազգային փորձը,
մշակել է ազգային վերափոխման համակարգի ուրվագիծ, որը ներկայացված է «Կոնսերվատիվ հեղափոխություն» գրքում: Որևէ այլ մոտեցում ոչ միայն անօգուտ կլինի, այլև կլինի վնասակար։ Ինչում մեզ համոզում է վերջին 25 տարվա քաղաքական պայքարի արդյունքը:
Ազգային վերափոխման համակարգը բազմաթիվ քայլեր է պարունակում, որոնցից են ժողովրդին միավորող տոների,ծեսերի հիմնումը կամ վերականգնումը, որոնք առաջացնում են հպարտության զգացում, վերականգնում են անցյալի հետ խաթարված կապը, մարդկանց մոտ ընդլայնում են Մենքի զգացողությունը, էներգետիկ կապ են ապահովում նախնիների հետ և այլն:
Վերելք ակումբը չորս տարի առաջ հիմնեց Արքայից օր տոնը։ Սակայն դա դեռ բավարար չէ: Կարիք կա, որ առնվազն ամեն եռամսյակ լինեն նման միջոցառումներ, որպեսզի տոների միջև ընկած ժամանակահատվածում մարդկանց մոտ մոռացության չտրվեն վեհացնող զգացողությունները:
Ա՛յդ պատճառով Վերելք ակումբը և նրա հիմնած Արժեհամակարգային «1000» կառույցը որոշել են նման տոն ունենալ ապրիլ ամսին: Նոր տոնը կոչվում է Հայոց զենքի փառքի օր կամ Կամքի տոն, որի ժամանակ հիշատակվելու են այն ճակատամարտերը, երբ հայերը փոքրաթիվ զորքով ՝ դրսևորելով կամք՝ հաղթել են մեծաթիվ հակառակորդին:
Նոր տոնի վերաբերյալ քննակումներն իրականացվում են Արքայից օր խմբում:
Հետաքրքրվողներին առաջարկում ենք մասնակցել քննարկումներին:
Լուսանկարում ՝ Արքայից օր տոնի նշումը Ալավերդի քաղաքում: