«Փառք Գարեգին Նժդեհին», «Փառք հայ զինվորին», «Փառք հայոց բանակին», «Փառք Արցախին»,-այս վանկարկումներով Ազգային ժողովրդավարական բևեռի երթի մասնակիցները ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց այրեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծաղրանկարը։
Ազատության հրապարակում ԱԺԲ-ն բողոքի ցույց էր կազմակերպել Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման տարելիցի կապակցությամբ՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։ ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանն ասել է, որ իրենք խորհրդանշական կերպով «գրողի ծոցն են ուղարկում» պուտինյան ռեժիմին։ Անեծքներ հնչեցրին նաև ռուսական կայսրության հասցեին, որը սպանել է Ռոբերտ Աբաջյանին, հազարավոր հայ տղաներին, Արթուր Մկրտչյանին, Բեկորին, հալածել Պարույր Սևակին ու Չարենցին, փակել է հայկական եկեղեցիները։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի