▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես էր հայկական սերիալի դերասանը խաղադրույք կատարում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Նոր մեկը մտել ա ու մի ձև տված հո չի խաղում , ոնց որ բեմում խաղա, այլ ոչ թե լոտո: Գնում ա, գալիս ա, կոտրտվում ա, աչքերը վրեն ֆռցնում ա , հեռախոսը ականջին դուրս ու ներս ա անում ՝ «Լուրջ գործերի մեջ թաղված մարդ եմ» շարքից հայացքով: Մոտենում ա կասային, չեկը վերցնում ա, մի 2 րոպե դեբիլ ժպիտով նայում ա վրաս: Ես էլ անտարբեր նստած եմ ...
Տեսավ ոչ մի կերպ ուշադրություն չի գրավում, թե բա ՝ կներեք, մի քիչ խառն եմ, հա զանգում են, սպասում են, նկարահանման եմ, ես էլ սենց չեմ կարում կենտրոնանամ խաղի վրա:
Ես էլի ռեակցիա չեմ տալիս իր մենախոսությանը, ինձ լրիվ ֆիալետԸվիյ ա, թե ինքը ով ա, ինչ ա ու ինչ վիճակում ա: Մեկ էլ մի քանի ջահել մտան, սրան տեսան ու ..
- Ապեր, դու սերիալի դերասան ես. չէ՞
Հիմա սա հո չի շողշողու՜մ, հո չի փայլու՜մ, ոնց որ տոնածառի ջարդված խաղալիքի փշուր լինի:
- Հա, ախպերներ ջան, դերասան եմ,- ասում ա սա ու ոչնչացնող հայացք գցում վրաս, իբր՝ դու ո՞նց համարձակվեցիր ինձ տեղը չբերել:
Դե հիմա արի սրա 'էկզոտիկ' ուղեղին հասցրա , որ ես՝ նվաստս, հերիք չի հայկական սերիալ չեմ նայում, դեռ մի բան էլ՝ 2 տարուց ավել հեռուստացույցս ռադ եմ արել իրենց երեսից:

Ես էլ ասեմ, թե ինչի՞ ա իրեն ընենց պահում, ոնց որ Ալ Պաչինոն, Թիմ Ռոթը ու Ջեք Նիկոլսոնը մի անձի մեջ ամփոփված:

 

Գայանե Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին