▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես ընտրել հարսանեկան զգեստ, որպեսզի այդ օրն ունենաք անմոռանալի շքեղ տեսք

 

Wedding.am-ը գրում է, որ Ձեզ ամուսնության առաջա՞րկ են արել… Հրաշալի է: Առջևում կյանքի ամենաերջանիկ տարիներն են սիրելիի կողքին, բայց մինչև այդ, ձեզ սպասում է հարսանեկան արարողությունը…Արարողություն, որին բոլոր աղջիկները երազում են լինել ամենագեղեցիկն ամբողջ աշխարհում, որպեսզի իրենց ընտրյալը ևս մեկ անգամ հասկանա, թե ինչ գեղեցկուհի է իրենց կողքին, արական սեռի հյուրերը գլուխները կորցնեն հիացմունքից, իսկ կանայք՝ նախանձից: Հարսը միշտ է չքնաղ: Բայց նրան կրկնակի չքնաղ է դարձնում ճիշտ ընտրված հարսանեկան զգեստը: Հենց այդ մասին առաջիկա տողերում…
Առաջինը, ինչ պետք է իր համար պարզի հարսը՝ զգեստի գույնն է: Ավանդաբար ընդունված է, որ հարսը պետք է ամուսնանա սպիտակ զգեստով, և մեծամասամբ աղջիկները հենց այդ գույնն են ընտրում: Բայց եթե դուք երկրորդ անգամ պետք է զգեստ ընտրեք, խորհուրդ է տրվում այլ գույնի, անգամ կարմիր զգեստ, քանի որ կրկին ըստ ավանդույթի, երկրորդ անգամ սպիտակ զգեստ կրել չի կարելի: Հարսանեկան զգեստի գույն ընտրելիս պետք է նաև հիշել, որ ճերմակ զգեստը ոչ բոլորին է հարմար: Օրինակ արևահարված աղջիկներին առավել սազեկան է փղոսկրյա, շամպայնի գույնի զգեստը, կամ կարող եք ընտրել կաթնագույն կամ բաց ծիրանագույն զգեստ: Ոսկեփայլ շամպայնի գույնը առավել գեղեցիկ ընդգծում է արևահարվար շիկահերի մաշկի գույնը, փղոսկրյա սառը գույն կամ բաց վարդագույնը հրաշալի կնայվի մոխրագույն կամ երկնագույն աչքերով սևահերների վրա: Իսկ նրանք, ովքեր կրակահեր են և աչքերը դարչնագույն են, կարող են հետաքրքրվել տաք տոներով հարսանեկան զգեստներով, քանի որ այդպես առավել կրակոտ կլինեն:
Որպեսզի հարսի զգեստի գույնը ճիշտ ընտրվի, որը կըդգծի ձեր մաշկի բնական գույնը, պարտադիր չէ օրեր անցկացնել հարսանեկան սրահներում: Կարելի է պարզապես ընտրված գույնի կտորը դնեք ձեզ վրա և կհասկանաք՝ այն ձեզ համար է, թե ոչ: Կարելի նաև լուսանկարվել և համեմատել տարբեր գույների զգեստները, քանի որ լուսանկարներում դուք ձեզ նայում եք երրորդ աչքի միջոցով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին