Հայաստանի կառավարության Facebook-ի էջում հրապարակվել են պաշտոնյաների ամանորյա շնորհավորական ուղերձները՝ տեսաուղերձի տեսքով:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մաղթել է, որ գալիք տարին լինի «ձեռքբերումների և հաղթանակների, սիրո, երջանկության և համերաշխության տարի»:
«Համոզված եմ՝ 2019 թվականը կլինի նոր ձեռքբերումների և հաղթանակների, սիրո, երջանկության և համերաշխության տարի»,- մաղթել է Տիգրան Ավինյանը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշել է, որ 2019-ը տեսնում է «տնտեսական վերելքի, վերադարձի Հայաստան»:
Կարդացեք նաև՝
Մոռացա ասեմ՝ բուդը քիչ ուտեն...Արսեն Թորոսյանի ամանորյա ինքնատիպ շնորհավորանքը