Ուզբեկստանի նախագահի դուստր Գյուլնարա Քարիմովան հակակոռուպցիոն գործի շրջանակում ներկայացված մեղադրանքներից հետո ներկայումս գտնվում է տնային կալանքում:
Նրա ներկայացուցիչ Լոքսլի Ռայանը լրագրողներին հանձնել է լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես է ոստիկանությունը հսկում Քարիմովային: Ըստ Ռայանի` թիկնապահները հսկում են նախագահի դստերը 24 ժամ՝ շաբաթը 7 օր, ինչից ելնելով էլ Քարիմովան և նրա դուստրը անհապաղ բժշկական օգնության կարիք ունեն: