▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են մարվելու Աշոտ Տոնոյանի` «Տոնուսի» Աշոտի թողած պարտքերը. armlur.am

armlur.am-ը գրում է. Երեկ հանկարծամահ եղած հայտնի գործարար, ԲՀԿ-ական պատգամավոր Աշոտ Տոնոյանի ունեցած պարտքերը չեն ներվելու: Եվ սա ոչ թե «Տոնուսից» տուժածների երազանք է, այլ`օրենքի պահանջ:

Այսպես, «Տոնուս քոնսթրաքշնս» շինարարական կազմակերպության սեփականատիրոջ` «Տոնուսի Աշոտի» սնանկացման պատճառով Դավիթաշեն թաղամասում և Փափազյան փողոցի հարևանությամբ ընկերության կառուցած շենքերում ձեռք բերած բնակարանները կորցնելու վտանգի առաջ հայտնված քաղաքացիները մինչ օրս հուսահատորեն սպասում են արդար դատաստանի:

Միայն 2013թ.-ի ամռանն անհամբեր իրենց բնակարանամուտին սպասող քաղաքացիներն իմացան, որ «Տոնուսի» կառուցած երկու շենքերը վաղուցվանից բանկից վարկ վերցնելու դիմաց գրավադրված են եղել «Արցախբանկում», իսկ Աշոտ Տոնոյանը հետագայում սնանկ է ճանաչվել ու անհետացել` կառուցած շինությունները թողնելով բանկին, իսկ խաբված մարդկանց` ձեռնունայն:

Հենց այդ ժամանակ էլ մարդիկ սկսեցին բնակարանները հետ պահանջել «Արցախբանկից», մանավանդ որ այս ողջ պատմության մեջ բանկն էլ իր մեղքի բաժինն ունի:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին