Այս տարվա առաջին եռամսյակում ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից բաժանվել է մարզումների ժամանակ օգտագործվող անհրաժեշտ պարագաներ ՝ այդ թվում հազար վաթսուն հատ գնդակ: Գույքի 80 տոկոսից ավելին գնացել են մարզեր, ավելի կոնկրետ՝ գյուղական համայնքներ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ֆեդերացիայի նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը ` նշելով, որ կունենանք բազմաթիվ տաղանդավոր նոր ֆուտբոլիստներ և տեսանյութ հրապարակելով, թե ինչպես են սահմանամերձ գյուղերում երեխաները ֆուտբոլ խաղում հոգևորականների հետ:
Տեսանյութի հեղինակ Անդրանիկ Մանուկյանն այն վերնագրել էր այսպես՝ Տավուշի մարզի հոգեւորական աշխարհն ու Մովսեսի երեխաներ: