Համացանցում տարածվում է տեսանյութ, որն արվել է գաղտնի՝ ՌԴ զինկոմիսարիատներից մեկում: Տեսանյութում պատկերված է, թե ինչպես են զինկոմիսարիատում ստիպում, որ ՀՀ քաղաքացին, որը չի հանդիսանում ՌԴ քաղաքացի, մեկնի պատերազմ: «Ընտանիքով եկել եք, աշխատատեղեր եք զբաղեցնում, իսկ հենց պետությունը ձեր կարիքն ունի, փախչում եք: Ձեզնից ի՞նչ տղամարդ»,- ասում է զինկոմիսարիատի աշխատակիցը: Տղամարդը հակադարձում է, որ ինքը չի հանդիսանում ՌԴ քաղաքացի, սակայն ստանում է հետևյալ պատասխանը. «Ի՞նչ կապ ունի, դուք այստեղ եք ապրում, ձեր կինն ու երեխաներն այստեղ են, ուրեմն գրեթե քաղաքացի եք»: Տղամարդուն նաև սպառնում են, որ հրաժարվելու դեպքում կվարվեն օրենքի ողջ խստությամբ:
Ինչպես են ՀՀ քաղաքացուն սպառնալիքով փորձում հավաքագրել ՌԴ զինկոմիսարիատում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet