ԱԺ-ում այսօր սկսվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2016թ. ծրագրի ներկայացումը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ երկու օր առաջ է Վրաստանից եկել ու այնտեղ ուսումնասիրել է բենզինի, դիզելային վառելիքի գները. 270-280 բենզինն է, 220՝ դիզելը.
«Այսինքն, Վրաստանում բենզինի, դիզելի գները 40-50 տոկոսով ավելի էժան են: Այդ դեպքում՝ ինչպե՞ս են գները ձևավորվում ՀՀ-ում և Վրաստանում»,-պագամավորն իր հարցն ուղղեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին:
Ռոբերտ Նազարյանը, պատասխանելով հարցին՝ ասաց. «Այդ նույն հարցը Ձեզ կարող եմ ուղղել: Դա իմ գործառույթը չէ: Ես կարող եմ միայն մասնավոր կարծիք ասել, սակայն պետական կառույց եմ ներկայացնում եւ ձեռնպահ կմնամ»:
Մանրամասները՝ a1plus.am-ի տեսանյութում