Wedding.am-ը գրում է. Դավաճանությունը բոլոր ժամանակներում եղել է ամենամեծ մեղքերից մեկը: Իսկ կնոջ դավաճանությունը ամուսնու նկատմամբ, միշտ և բոլոր ազգերի մոտ համարվել է կրկնակի մեղք, քանի որ հենց կինն է համարվում ընտանեկան օջախի, հարաբերությունների պահապանը: Այսօր դավաճանության դեպքում հարցի ամենապարզ լուծումը ամուսնալուծությունն է, սակայն միշտ չէ, որ ամեն ինչ այդքան հեշտ է լուծվել: Հին ժամանակներում դավաճան կնոջ համար մի շարք պատիժներ էին սահմանված:
Սիամում կնոջը մտցնեում էին հատուկ վանդակի մեջ և այն հանձնում փղին, ով էլ այդ վանդակը ընկալում էր որպես էգ փիղ, իսկ հետևանքները նույնիսկ պատկերացնելը սարսափելի է:
Հին Հռոմում «ձախ գնացող» կանանց տանում էին շուկա և առաջարկում յուրաքանչյուր ցանկացողին:
Հունաստանում ամուսնուն դավաճանած կնոջը կարող էր սպանել յուրաքանչյուր ոք:
Գոթերը նախընտրում էին, որ դավաճան կնոջը սպանի սեփական ամուսինը:
Հին Կանադայի բնակիչները մերկացնում էին կնոջը և դանակի փոքրիկ հարվածներով վնասում էին մաշկը:
Հին դանիացիները սպանում էին անհավատարիմ կանանց: Համեմատության համար ասենք, որ սովորական դեպքում սպանության համար տուգանք էին մուծում:
Աֆրիկյան մի պետությունում երկու սիրեկաններին էլ միանգամից ցած էին գլորում ժայռից:
Մոնղոլիայում դավաճան կնոջը կիսում էին երկու մասի:
Դիարբեքիրում կնոջ պատճին մասնակցում էր ամբողջ ընտանիքը, և նրանցից յուրաքանչյուրը վերջինիս պետք է հասցներ մի դիպուկ հարված:
Մայամիում ապրող վայրի ցեղերը կտրում էին դավաճան կնոջ քիթը:
Հարավային Ամերիկայի վայրի ցեղերից մեկում անհավատարիմ կնոջը մաս-մաս էին անում, ինչից հետո ցեղի յուրաքանչյուր անդամ պետք է նրանից մի կտոր ուտեր:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում