Շատ տղաներ այսօր զբաղվում են իրենք իրենց խնամքով, գնում են գեղեցկության սրահ ու հարդարում իրենց ձեռքերի և ոտքերի մատները:
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Մեր աչքից չի վրիպել Վլադիմիր Բարխոյանը, ով` ինքն իրենից չափազանց գոհ, մեծ բավականություն ստանալով, նստած վայելում է ձեռքերի հարդարումը:
Նշենք, որ տեւական ժամանակ է` երգիչ Վլադիմիր Բարխոյանը չի երեւում ասպարեզում, չի թողարկում նոր երգեր եւ տեսահոլովակներ:
Մեկ անգամ խոսելով ակումբերում ելույթ ունենալու մասին` Վլադիմիրը հետևյալն է նշել.
«Փորձել, բայց չեմ հարմարվել ակումբային կյանքին: Գուցե, երբ ժամանակ գա, որ զգամ՝ այլ տարբերակ չունեմ, կփորձեմ ակումբում աշխատել: Ակումբն իմը չէ, չեմ կարողանում այնտեղ ինձ գտնել: Թեև, ես նրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Օրինակ, քույրս աշխատում է և շատ գոհ է: Մենք բնավորությամբ տարբեր ենք, հավանաբար այդ պատճառով Մարգարիտային դուր է եկել, ինձ՝ ոչ»»: