▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է վաստակել իր միլիոնները Գարիկ Մարտիրոսյանը

armlur.am-ը գրում է, Հայտնի  հայ հեռուստահաղորդավար, շոումեն, «Comedy Club»-ի անդամ Գարիկ Մարտիրոսյանին Ռուսաստանում ճանաչում է յուրաքանչյուրը: Գարիկն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: Ամենայն հավանականությամբ, նա հիվանդանոցներից մեկում բժիշկ կաշխատեր, եթե չլինեին նրա հետաքրքրությունները: Դեռ ուսանողական տարիներին նա հանդես էր գալիս ՈՒՀԱ-ում (КВН) :

Նա հանդես է եկել «Նոր հայեր» («Новые армяне») ակումբում: Այդ ժամանակ Գարիկը հասարակ ուսանող էր և նույնիսկ չէր էլ մտածում փառքի և փողերի մասին: Հումորիստը խաղացել է այդ ակումբում երկար տարիներ: Իր ապագա կնոջ հետ Գարիկ Մարտիրոսյանը ծանոթացել է շնորհիվ ՈՒՀԱ (КВН)-ի: Հեռավոր 1997թ. նա ելույթների համար մեկնել էր Սոչի, իսկ ապագա կինը` Ժաննան, եկել էր՝ իր հարազատ թիմին երկրպագելու: Գարիկն ու Ժաննան հանդիպեցին, զրուցեցին, սակայն հետո բաժանվեցին: Մեկ տարի անց նրանք կրկին հանդիպեցին և միանգամից որոշեցին ամուսնանալ: 

Այլ մանրամասներ և լուսանկարներ` armlur.am-ում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին