Բրիտանուհի Շերի Էմերսոնի տատիկը կենդանության օրոք սիրում էր հարազատների հետ շփվել SMS հաղորդագրությունների միջոցով: Այդ պատճառով վերջինիս մահից հետո հարազատները բջջային հեռախոսը թաղել էին հանգուցյալի հետ: Բջջային օպերատորը հանգուցյալի ընտանիքին վստահեցրել էր, որ այդ համարն այլևս չի օգտագործվի։
Ուշագրավն այն է, որ հարազատներն իրենց վիշտը սփոփելու համար շարունակում էին հաղորդագրություններ ուղարկել այդ համարին: Ի զարմանս նրանց Շերին տատիկից պատասխան է ստանում՝ «Ես հետևում եմ ձեզ, ամեն ինչ լավ կլինի, պարզապես առաջ գնացեք»։ Շերի Էմերսոնի խոսքով՝ ինքը շատ էր վախեցեկ և կարծել էր, որ ինչ-որ մեկը քանդել է տատիկի գերեզմանը և տարել հեռախոսը։
Սակայն որոշ ժամանակ անց պարզվել է, որ բջջային օպերատորը համարը փոխանցել է այլ բաժանորդի, ով էլ կարծել է, որ հաղորդագրությունների հետևում իր ընկերներն են և պատասխան նամակներ է ուղարկել: Իմանալով ճշմարտությունը վերջինս ներողություն է խնդիրել: