▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է Սվո Ռաֆն անչափահաս տարիքից «օրենքով գող» «կնքվել», ինչ է շշնջացել մահվանից առաջ. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է․Խիստ կանոնակարգ հայրս ցանկանում էր, որ ես ականավոր լինեմ, կրթություն ստանամ, բայց ես ազատության էի ձգտում, բացարձակ ազատության, որպեսզի ոչ մեկը չհրամայի ինձ, որպեսզի ինձ հարգեն ու հզոր մարդկանց կողքին սովորում էի ապրելու բարդ գիտությունը: Մարդիկ չար են եւ չեն ցանկանում իրենց կողքին տեսնել ուժեղ մարդկանց, հետեւաբար, իմ նման հազարավոր մարդիկ կործանվել են: Ես իմ բնավորությամբ, իմ ցանկություններով կկործանվեի, «ոտքի տակ» կմնայի:

Ուստի ստիպված էի ինձ համար «զրահ կարել»՝ այս չար աշխարհում դիմակայելու համար: Բայց բավական է. ես, որ երբեք ձեռք չեմ բարձրացրել Աստծո ամենամեծ շնորհի՝ կյանքի վրա, ինձ ջարդել ու ավերել եք: Ես ինձ ասպետ չեմ համարում, չէ՛, բայց ուզում էի, որ այս անկատար ու թերի աշխարհում հավասարակշռություն ստեղծեի: Սակայն, ի վերջո, դուք արդարն ու բարին դուրս եկաք, իսկ ես՝ հանցագործը: Ոչինչ, ժամանակը կուղղի ամեն ինչ: Գուցե ես չլինեմ, բայց ժամանակն ամեն մեկին իր ճիշտ տեղում կնստեցնի... Սրանք մահվանից առաջ մեր հայրենակից, ԽՍՀՄ «օրենքով գողերի» կնքահոր՝ Սվո Ռաֆի խոսքերն են: Փետրվարի 10-ին նա դարձավ 85 տարեկան: Նա դեռեւս անչափահաս տարիքում է «օրենքով գող» կնքվել, սակայն այդ ամենով հանդերձ՝ իր ամբողջ կյանքի ընթացքում ո՛չ մարդ է սպանել, ո՛չ էլ սպանելու հրաման տվել: Իր ապրած 63 տարիների ընթացքում 34-ն անցկացրել է բանտում: Դատապատվել է 15 անգամ եւ միշտ նստել է «զանգից զանգ», այսինքն՝ երբեք ժամանակից շուտ դուրս չի եկել:

Որոշակի կրճատումներով ստորեւ ներկայացնում ենք լեգենդ դարձած մեր հայրենակցի կյանքի ամենահետաքրքիր մանրամասները: Ուղղիչ աշխատանքային գաղութներում Սվո Ռաֆը միշտ խախտել է ռեժիմը, հրաժարվել աշխատանքից, հարձակում է գործել պաշտոնական անձանց վրա, ինչպես նաեւ անհաջող փորձել արել կալանավայրից փախչելու: Նրա հետ հատկապես չեն սիրել գործ ունենալ քննիչները: Սվո Ռաֆն իր ամբողջ կյանքի ընթացքում երբեք ցուցմունք չի գրել, չի ստորագրել ոչ մի արձանագրություն, այսինքն՝ պահպանել է իրական «օրենքով գողի» վարվելաձեւը: Նրա կամային հատկանիշն էր հենց գլխավոր մեխը, որ դեռեւս անչապահաս տարիքում արժանացավ «օրենքով գողի» տիտղոսին: Սվո Ռաֆը չէր ծխում, չէր խմում, չէր հայհոյում, թմրանյութեր չէր օգտագործում: Եվ նույնիսկ շատ հաճախ կրկնում էր, որ ով «սրսկվում է», ուրեմն՝ «գող» չէ, քանի որ նույնիսկ հավատարիմ ընկերը դեղի ազդեցության կամ դրա բացակայության դեպքում կարող էր հեշտությամբ մատնել: Այդպես եղավ նաեւ իր դեպքում: Ի դեպ, Խորհրդային միության «օրենքով գողերը» ամբողջությամբ տարբերվում են ներկայիս «գողերից», քանի որ նրանք ավանդապահ էին եւ նվիրված իրենց օրենքներին: Այսինքն, եթե «գլխներին դրեցին թագը», ամեն ժամ, ամեն վայրկյան պետք է արժանի լինեն այդ կոչմանը: Սվո Ռաֆն այդ ավանդապահներից մեկն էր, ով ազատազրկվել է: Այժմ այն մասին, թե ինչպես է նա հետագայում դառնում ԽՍՀՄ գաղութների «նայողը» եւ մնում առանձնահատուկ կահավորված խցում: 1992-1993 թվականներին Ռուսաստանում վայրագ սպանությունների ժամանակաշրջան էր: Երկար ժամանակ Ռուսաստանի մայրաքաղաքում նման դաժան ժամանակաշրջան չի եղել:

Սվո Ռաֆը, ով այդ ժամանակ գտնվում էր Լեֆորտովոյի մեկուսարանում, քննիչների վկայությամբ ասել է, որ այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ ինքը բանտարկված է: Նա նաեւ զգուշացրել է, որ հանցավոր աշխարհում հավասարակշռությունը խախտվել է եւ դա դեռ սկիզբն է: Ի դեպ, նա միշտ ձերբակալվել է գողության, փաստաթղթերի կեղծման համար: Սվո Ռաֆը հիմնականում զբաղվում էր հարկահավաքմամբ եւ զենքի առեւտրով: Գողական աշխարհում հրադադարը խախտվեց, երբ չեչենները, անարգելով սրբությունները, ցանկացան իշխանության գալ: Շուտով «Շրամ Գենան», ով ազգությամբ վրացի էր, բայց ղեկավարում էր չեչենական մաֆիան, Սվո Ռաֆի մտերիմների հետ տեղեկություն է ուղարկում, որ իրենք ցանկանում են ձեռքը գցել Ռուսաստանի շուկաների «հարկահավաքումը», որը պատկանում էր Սվո Ռաֆին: Ի դեպ, ժամանակին Սվո Ռաֆը շատ էր օգնել նրանց, թույլ չէր տվել, որ կոտրեին կամ տապալեին: Սա իսկական «օրենքով գողերի» համար բացարձակ երեսպաշտություն էր, որը երբեք չէր ներվում: Սվո Ռաֆը սպանության չի համաձայնել, քանի որ դրան չէր դիմել եւ սկզբունքնորեն չէր դիմի, սակայն քաջ գիտակցել է, որ իրենց լուրջ պայքար է սպասվում, որովհետեւ գործ ունի երեսպաշտների մի խմբի հետ, որը աղ ու հացը չի հարգում, ինչը Սվո Ռաֆի համար սրբություն էր համարվում:

Ամբողջական հոդվածը`սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին