Սոֆի Դևոյան կրտսերը այս շրջանում մեկնել է հանգստի և ինստագրամյան իր էջում կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ հետևորդների հարցերը մեծամասամբ կապված են եղել հանգստի հետ։ Շատերը հետաքրքրվել էին, արդյո՞ք Սոֆին մենակ է մեկնել հանգստի, թե՞ ոչ։ Այս հարցը, կարծես թե, հունից հանել էր պարուհուն, ով գրել էր.
«Վայ մամա ջան… Ժողովուրդ էս ա՞ հետաքրքիր հարցը։ Մենակ չեմ շունչ քաշեք։ Ու էլ ինչ-որ մեկի հետ եմ ավելի խորը շունչ քաշեք… Մեծ компания ով ենք, ուղղակի չեմ կարող իրենց ցույց տալ։ Մեր ընկերներով հանգստանում ենք։ Լուրջ ավելի կարևոր կամ հետաքրքիր բան չկար հարցնելու՞։ Մենակ հետաքրքիր ա ով ում հետ որտեղ ա՞»։
Սոֆիի այս պատասխանին արձագանքել էր նրա հետևորդներից մեկը, ով գրել էր, որ Սոֆին հարց տալիս շատ լավ գիտի, թե ինչ հարցեր են լինելու։
Սոֆին ևս անտարբեր չէր եղել այս դիտարկմանը և պատասխանել էր.
«Նախ չգիտեմ ինչ հարցեր կարող են ինձ տալ լրիվ անծանոթ մարդիկ դա 1 և 2 կան լիքը հավես հետաքրքիր հարցեր բացի մարդու անձնական կյանք մտնելուց։ Դուք էլ լավ գիտեք ինչի մասին եմ, դա ինձ համար փակ է… ու, թե ում հետ ոնց ու որտեղ կհանգստանամ թող միայն ես իմանամ, որ ուզենամ կկիսվեմ դուք էլ կիմանաք»,- գրել էր Սոֆին։
Աղբյուրն՝ այստեղ